15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիփան Փաշինյա՛ն, 2 ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք. թե՞ գալու եք ընտրությունից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու. Արճիսի բնակիչ

«Հարգելի պատգամավորներ, նախարարներ, փոխվարչապետ, վարչապետ, ես իմ տունը տրամադրում եմ ձեզ՝ եկեք, մի 10 օր ապրեք, կարողա դուք ապացուցում եք, որ հնարավոր է առանց ջրի յոլա գնալ»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց գյուղի բնակիչներից մեկը:

«Հարգելի պատգամավոր Սիփան Փաշինյա՛ն, Դուք այն ժամանակ ասացիք, որ երկրում չեմ, արտերկրում եմ, կգամ՝ ձեր հարցերը կլուծեմ: Երկու ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք, թե՞ գալու եք ընտրություններից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու: Իսկ որ էդ երկու մարդուն ուղարկեցիք՝ հաշվում եք թե եկել ե՞ք, դա չեղածի հաշիվ ա. էդ եք ժառանգե՞լ հանրապետականից, ուրեմն՝ դուք էլ եք նրանց օրն ընկնելու:

Ջուրն անցնում է մեր գյուղի միջով. եթե Հայաստանում մեր գյուղից բացի երկրորդը կա, որ ջուրն անցնում է գյուղի միջով, բայց մարդիկ խմելու ջուր չունեն, ներողություն եմ խնդրելու»,- շարունակեց վրդդոված գյուղացին:

Բնակիչները խոստացան, որ մինչև վերոնշյալ պաշտոնյաները չգան և սպառիչ պատասխան չտան, իրենք ճանապարհը չեն բացելու:

Լուսնկարները՝ Գարիկ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարները՝ Գարիկ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ