23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա Կարդում ես Փաշինյանի ելույթը Սինգապուրում ու քեզ թվում է, թե Հայաստան աշխարհը վեր է ածվել դրախտի: Էլ օրենքի գերակայություն, էլ ազնվություն, էլ մերիտոկրատիա, էլ քաղաքական պրագմատիզմ, էլ տնտեսական լայն հնարավորություններ: Այ ընկեր ջան, իշխանության փառքը էդքան […]

Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն Սերժ Սարգսյանի օրոք

Թարմացնենք ոմանց հիշողությունը կամ Վիետնամի և Սինգապուրի հետ մեր հարաբերությունների պատմությունը առանց Նիկոլի: Հետաքրքիրն այն է,որ Փաշինյանի այս էկզոտիկ տուրնեն փորձեցին դասել կրկին «աննախադեպների» շարքին և իշխանական քարոզիչները այդ իրականում տուրիստական այցից փորձեցին կրկին էժան դիվիդենտներ շահել: Եվ քանի որ մեր շատ քաղաքացների,իսկ այժմ «հպարտ»քաղաքացիների հիշողությունը կարճ է կներկայացնեմ մի քանի փաստ ՀՀ-ի և այդ […]

Ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոնը

Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն։ Գևորգ Լոռեցյան

Ինչպես ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուսի գալ և արդյունքի հասնել

ՀՀԿ ԵԿ անդամները դասընթացի են մասնակցել: Ի՞նչ է անհրաժեշտ վստահության և կոնսենսուսի կայացման համար, ինչպե՞ս բազմակուսակցական գործողությունների նախագիծ մշակել և տարածաշրջանային անվտանգային գործոնները հաշվի առնելով քաղաքականություն վարել: Այս հարցերի պատասխանները հնարավոր եղավ ստանալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Ռոբերտ Շումանի ինստիտուտի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ջանքերով կազմակերպված երկօրյա դասերի ընթացքում: «Հայաստանի նոր իրողությունները ժողովրդավարության զարգացման գործընթացում» խորագիրը […]

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ կա զոհ

Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարեւանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր […]

Արցախի ԱԱԾ-ն կոշտ հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: […]

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ազատ կարձակվի

Հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը […]

Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշել է, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի […]

Հուլիսի 9-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  9-ին՝   12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում   կհուրընկալվի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը:   ԹԵՄԱ՝  Սևանա լճի «ծաղկման» իրական պատճառները. վտանգներն ու հետևանքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի