27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Ավարտը սիրադեղյանական է լինելու

Չէ, ինչ ուզում եք ասեք, եզակի էկզեմպլյար է մեր վարչապետը: Երկիրը ղեկավարում է սիրողական մակարդակով, բայց քանդում է պրոֆեսիոնալ կերպով: Ես պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ինքը անչափ շատ սիրում է իշխանություն և փառք, գումարած դրան՝ ինքը սարսափելի էգոիստ է՝ քաղաքական առումով: Իրենից բացի ոչ մեկին չի հանդուրժում՝ ո՛չ կոալիցիոն կառավարում հասկացությունը, ո՛չ գործընկեր […]

ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: Խոսվում է կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին. 168 Ժամ

Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում […]

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը

Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հարությունյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը և պատռել՝ լինելով օրենսդիր […]

«Պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն. Արսեն Թորոսյանի թեժ կրքերը. Հրապարակ

Հունիսի 11-ին՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։ Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ […]

«Ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի». մարզերում դժգոհության ալիք է բարձրանում. Փաստ

Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, եւ ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։ Ի դեպ՝ թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի […]

Քրեական գործեր են հարուցվել իշխանական պատգաավորներին սպառնալու համար. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի  և Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական […]

Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։ Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։ Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, […]

Դրա մասին գիտնականներից առաջ խոսել են մարգարեները. Մեծերը` Աստծո մասին

«Մենք Պիեռի հետ ապշեցինք, երբ իմացանք, որ գիտնականներին մահվան են դատապարտել այն համոզմունքների և հայտնագործությունների համար, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը: Այն, որ անցյալի գիտնականները հավատացել են, որ Երկիրը կլոր է, ունի «բարակ» մթնոլորտ և «կախված» է, դրա մասին խոսել են նաև մարգարեները, և փառք Աստծո, որ այսօր Աստվածաշունչը թարգմանված է համարյա բոլոր լեզուներով և […]

Գիտնականները պարզել են մաշկի ծերացման պատճառները

Վաղուց է հայտնի, որ արևը և ծխելը առավել վատ են անդրադառնում մաշկի վրա: Վերջերս Դյուկ համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մաշկի ծերացմանը ավելի շատ նպաստում են մարդու գեները: Այս մասին գրում է Medical Xpress-ը: Ինչպես բացատրում են մասնագետները, գեների մոտ 98 տոկոսը քնած է, իսկ դա նշանակում է, որ դրանք չեն ծերանում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի