28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գիտնականները պարզել են մաշկի ծերացման պատճառները

Վաղուց է հայտնի, որ արևը և ծխելը առավել վատ են անդրադառնում մաշկի վրա: Վերջերս Դյուկ համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մաշկի ծերացմանը ավելի շատ նպաստում են մարդու գեները: Այս մասին գրում է Medical Xpress-ը:

Ինչպես բացատրում են մասնագետները, գեների մոտ 98 տոկոսը քնած է, իսկ դա նշանակում է, որ դրանք չեն ծերանում և մնում են երիտասարդ նույնիսկ, երբ մարդն արդեն հասուն տարիքում է:

«Նորարարական հետազոտություններ են տարվում ծեր և երիտասարդ գեների տարբերության բացահայտման համար: Մենք հուսով ենք, որ մեր ունակությունը՝ ինչպես ստիպել ծեր գեներին գործել որպես երիտասարդ գեներ և ինչպես պահպանել երիտասարդ գեները, որ նրանք չծերանան, մեզ թույլ կտա կատարելագործել մաշկի խնամքի խորհուրդները»,- մեկնաբանել է պրոֆեսոր Զոի Դրաելոսը:

Գիտնականները համեմատել են ծեր և երիտասարդ մաշկի բջիջներում գեների արտահայտությունը, ինչպես նաև հետևել են, թե դիետան ինչպես կարող է ազդել այդ գեների վրա: Փորձարկումներից մեկի ժամանակ նրանք հղի մկներին կերակրել են ֆոլաթթու չպարունակող սննդով: Արդյունքում վատ սնունդը հանգեցրել է այն գենի արտահայտության փոփոխության, որը պատասխանատու է սերնդի մազերի գույնի համար:

«Տվյալ փորձը զարմանալիորեն ցուց է տվել, թե ինչպես են որոշ գեներ միանում և անջատվում՝ կախված այն բանից, թե ինչ եք ուտում»,- ասել է Զ. Դրաելոսը:

Հետազոտության հաշվետվությունը Դրաելոսը ներկայացրել է Սան Դիեգոյում անցկացվող Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի ամենամյա համաժողովին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ