06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավարտը սիրադեղյանական է լինելու

Չէ, ինչ ուզում եք ասեք, եզակի էկզեմպլյար է մեր վարչապետը: Երկիրը ղեկավարում է սիրողական մակարդակով, բայց քանդում է պրոֆեսիոնալ կերպով: Ես պատմության մեջ նման բան չեմ հիշում:

Ինքը անչափ շատ սիրում է իշխանություն և փառք, գումարած դրան՝ ինքը սարսափելի էգոիստ է՝ քաղաքական առումով: Իրենից բացի ոչ մեկին չի հանդուրժում՝ ո՛չ կոալիցիոն կառավարում հասկացությունը, ո՛չ գործընկեր ուժերին, ո՛չ խորհուրդ տվողներին, դե իսկ ընդդիմությունն իր համար ուղղակի թշնամի է, շատ ավելի մեծ թշնամի, քան ադրբեջանցին կամ թուրքը:

Նման մարդու միակ ձգտումն է՝ դառնալ բռնապետ, բայց պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետ եղել են խելացիները: Այսինքն, մեր վարչապետն այստեղ էլ շանս չունի: Առավել ևս, որ նա չի կայացել կյանքի ոչ մի փուլում՝ ոչ որպես զինվոր, ոչ որպես լրագրող, ոչ որպես պատգամավոր, հետևաբար՝ որպես բռնապետ նույնպես չի կայանալու:

Նրա սկիզբը եղել է Սաակաշվիլու նման, ընթացքը՝ Տեր-պետրոսյանական, ավարտը սիրադեղյանական է լինելու։

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ