26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա. տնտեսագիտության դոկտոր

«Հայաստանի հանրապետության ներկայիս տնտեսությունը ապրում է ոչ լավագույն պահերը: Իհարկե, այնչի կարելի որակել դեռեւս կոլապսային (չնայած մոտ է դրան), բայց տնտեսության վիճակը իսկապես շատծանր է: Ինչու եմ ասում, որ այն դեռ կոլապսային չի կարելի որակել, որովհետեւ հայ ժողովուրդըամենածայրահեղ դժվար իրավիճակում էլ ուզում է փնտրել ելքեր: Եվ մենք հիմա հենց այդ տիրույթում ենքգտնվում, փորձում ենք ելքեր գտել: Թե որքանով դա մեզ կհաջողվի, դժվար է կանխատեսել»: «Իրավունքի» հետ զրույցում,  անդրադառնալով  տնտեսության ներկայիս    իրավիճակին եւ առկա   խնդիրներին, նման կարծիքհայտնեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր   Վարդան Բոստանջյանը` հավելելով. – Որովհետեւ խոշոր հաշվով կարծես ոչինչ չի ստացվումկառավարության մոտ՝ տնտեսության վիճակը բարելավելու առումով: Հեղափոխության գաղափարն էլ, որը օգտագործում ենորոշ չհասկացողների համար, որպեսզի դրա վրա  ուրախանան, շատ արագ մաշվեց, դադարեց աշխատել: Այսինքն, այլեւսժողովրդին հեղափոխություն ասելով, սնելն անհնար է  դարձել: Տնտեսական հեղափոխություն հասկացությունն էլ, որպեսայդպիսին, դուրս է հանված շրջանառությունից:  Առավել եւս, որբոլոր վիճակագրական (եւ ոչ միայն) ցուցանիշները խոսում են այնմասին, որ տնտեսական առումով,  որպես այդպիսին, առաջընթաց չկա:  Իսկ ժողովրդին ուղղակի խոստումներ հրամցնելը այլեւ սապարդյուն է: Ժողովուրդը հարցնում է, թե իրենց ասած հեղափոխությունից հետո որքանո՞վ է բարձրացել աշխատավարձը, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, որքանո՞վ են ավելացել մարդկանց եկամուտները, որքանո՞վ` սպառման մակարդակը եւայլն: Իսկ այսօր, ավելին ասեմ, առաջին  անհրաժեշտության սննդամթերքների թանկացման,  գնողունակ պահանջարկի պակասի  պարագայում իսկապես  սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ:  Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:  Իսկ այսօր ամենացավալին այն է, որ չի երեւում հեռանկար, որ որեւէ ձեւով,  որեւէ ոլորտում քայլ է կատարվելու՝ առաջիկայում տնտեսությունըզարգացնելու համար: – Այսպես ո՞ւր ենք հասնելու: – Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա, եթե օր առաջ հստակ քայլեր չկատարվեն: Խոշոր  հաշվով, հասարակությունը միշտ լավ, թե վատ գտնվում է պահանջարկի եւառաջարկի հարաբերակցության դաշտում:  Իսկ եթե այդ դաշտը, այդհարաբերակցությունը սկսվում է վտանգվել, դրանից առաջինհերթին վտանգվում է  քաղաքացու վաղվա օրը: Հիմա մենք գտնվումենք նման իրավիճակում: Բոլոր դեպքերում այն բոլոր բացասական միտումները,  որոնք այսօր նկատելի են, ըստ էության, կարծես թեշարունակվում են ընթանալ: Ավելին, անգամ  կասեցման քայլեր չեն երեւում:  Մտածում էին, թե ներդրումային ակտիվացման ռեժիմովկկարողանան որոշակիորեն տնտեսական խնդիրներ  լուծել,  բայց դրան զուգահեռ տեղի ունեցան այնպիսի ցնցումներ,  որ հակառակ էֆեկտին են բերում: Օրինակ,  վերցնենք դատական համակարգի վրա ճնշումները, որը ոչ միայն  տարօրինակ է, այլեւ  ծանր  սպասելիքներ է առաջացնում: Էլ չեմ խոսում օրենսդիրի մասին, որը կարծես սեփականաշնորհված ռեժիմով կատարում էիշխանության բոլոր պահանջները:  Այնտեղ հնարավոր չէ որեւէ իմաստավոր քայլ իրականացնել, եթե դրանդեմ է իշխանությունը: Այսինքն` դուրս է գալիս, որ այսօր կառավարությունն է միայն դոմինանտ, մնացածը՝օրենսդիր, դատական համակարգը փորձում են ծառայեցնել միայն իշխանության քմահաճույքներին: Եվ նմանպայմաններում բնական է, որ ցանկացած որոշումն արդեն  կայացնում է մեկ անձ` գործադիրը: Իսկ կյանքը մեզցույց չի տվել դեռ, թե որոշումներն այդ մեկ անձը, տվյալ դեպքում՝  իշխանության ղեկավարն արդյոք ճի՞շտ էկայացնում: – Այսինքն, ներդրողների էլ չսպասե՞նք: – Ներդրումները տնտեսագիտության, տնտեսականհարաբերությունների մեջ ամենանուրբ ինստիտուտն է: Այն ենթադրում է մեծ կապիտալի, ֆինանսական մեծ միջոցների նետում դեպի գործունեություն: Այդգործունեությունը,  բնականաբար, ներդրում իրականացնողին պետք է երաշխավորի հետագայում շահույթ: Սակայն ներդրողը այդ  առումով արդեն  […]

Գիտնականները ծխելու դեմ պատվաստանյութ են ստեղծել

Գիտնականները ծխելու դեմ հատուկ պատվաստանյութ են ստեղծել։ Մկների վրա փորձարկումներից հետո գիտնականները պարզել են, որ առանձին սպիտակուցների սինթեզը կարգավորող հատուկ պատվաստանյութի ներարկումը նպաստում է օրգանիզմից նիկոտինի դուրսբերմանը՝ ազատելով մարդուն ցանկացած կողմնակի ազդեցությունից՝ գրում է Science Advances-ը: Գիտնականների հայտնաբերած և ձևափոխած NicA2 ֆերմենտը ունակ է ամբողջությամբ քայքայելու նիկոտինը: Ավելի արդյունավետ ազդեցության համար հետազոտողները ստեղծել են NicA2-J1 […]

Հակասորոս: Ազգային արժեքների պահպանման ու լուսաբանման համար կտրվեն դրամաշնորհներ

2007-ից գործող «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որ մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նորարարությունը, կոլեկտիվ մտածողությունն ու համագործակցությունը, կարևորել դրանց հենքի վրա կառուցված արժեքային համակարգը, փորձում է դրամաշնորհային սեփական ծրագրերով ևս խթանել այս ամենը։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, թե ինչ են նախատեսել այս տարվա համար։ «Քրիստոնեական վարդապետությունը և ազգային արժեքները պետք է […]

Եկեղեցիներում սգո արարողությունները կդադարեցվե՞ն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու […]

Փաշինյանի` նախկիններին բոմժացնելու ուտոպիստական ծրագիրը

Հունիսի 16-ին, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համագումարում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայսատանում իր իշխանության օրոք բացված նոր աշխատատեղերին, նկատեց, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում, այսպես ասած ֆեյքերը, որոնք սոցցանցերում խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին, իսկ YouTube-ում էլ դիսլայքում վերջինիս վերաբերող նյութերը… Որքան նկատում եմ, այս մեկ տարվա մեջ […]

Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի. պատասխան՝ Արմեն Սարգսյանին

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է. «Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։ Արա Վարդանյանը ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։ Այն փաստը, որ ինձ 4 անգամ անընդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երևի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Այն փաստը, որ իմ ղեկավարման […]

Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել.Ալեն Սիմոնյանի սենսացիոն հայտարարությունը

«Հայելիի» հարցազրույցը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 1-ին/ -Ձնագնդի նման անըnդհատ պտտվում է այս ,մեկ մեծանում ,մեկ փոքրանում,կարծես վերջակետ դնում եք,բայց դա նորից է մեծանում ,խոսքը Դանիել Իոաննիսյանի հետ բանավեճի մասին է,ամենօրյա հանյտարարություններով է հանդես գալիս,տպավորություն է ,որ անձնավորված է:Հնարավոր է,որ պայմանվորված է այն հանգամանքով ,որ իշխանություն մեջ կան մարդիկ ,որոնք սորոսականներ են և Ալեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի