26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Հեղափոխական իշխանության խոստումների արդյունքում անհուսալի վարկերի ծավալը կտրուկ ավելանում է. 168 Ժամ

Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։ Թեև համաներման արդյունքում բավական մեծ գումար, որը կուտակվել էր ժամանակին վերցրած վարկերի չկատարված պարտավորությունների հետևանքով, դուրս գրվեց քաղաքացիների վրայից։ Պաշտոնական տվյալներով, ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի […]

ՀՔԾ-ն կփակվի: Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. Ժողովուրդ

Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվե­լու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն:  Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և մի­այն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական […]

Ականները պայթեցին: Ազգային ժողովում ընդդիմություն չկա. Հայելի

Երբ խորհրդարանական ընտրություններից հետո շատերն արձանագրում էին, որ հեղափոխական Հայաստանի խորհրդարանում չկա ընդդիմություն, Լուսավոր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ձեւական ներկայություն են ապահովում, քանզի նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող անկախ գործունեություն ծավալել, Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախկինում ունեցած հարաբերությունների, Գագիկ Ծառուկյանը իր կարգավիճակի պատճառով, ուժգին դիմադրության էին հանդիպում հասցեատեր ուժերից: ԱԺ-ում առաջին փորձությունը, սակայն, […]

«Ցավոտ ցուցանիշներ» : Ազգայի ժողովը շարունակում է քառօրյան /Ուղիղ/

Ազգային Ժողովը շարունակում է հերթական քառօրյան: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2018 թվականի բյուջեի կատարողականը: Բացի այդ՝ տեղի կունենա նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն:

«Ասեք դրան` աչքիս չերեւա». Փաշինյանի «դեղին քարտը» Հայկ Սարգսյանին. Հրապարակ

Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով: Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ […]

Աստված խոստանում է օրհնել

Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները:  Տերը ձեզ համար կբացի երկնքի պատուհանները եւ օրհնություններ կթափի:  Նա, ով արդար է, օրհնվում է Աստծուց:  Տերն օրհնում եւ բարգավաճություն է տալիս նրանց, ովքեր իրենց վստահությունը դնում են Նրա վրա:  Անդադար աղոթիր, եւ մեծ կլինի քո օրհնությունը:  Տիրոջ երկյուղը չարն ատելն է: Հպարտությունը, ամբարտավանությունը, չար ընթացքը եւ […]

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա կալանավորումը պահանջող քաղաքացիները դատարանի մոտ ակցիաներ են կազմակերպել

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան կալանավորելու պահանջով հանդես եկող քաղաքացիները ակցիաներ են կազմակերպել: Հիշեցնենք, որ այսօր շարունակվող դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:  Բողոքի ակցիաներին […]

Պաշտպանը հայտնեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստերին

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09:15-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեր մասնակցում: Նա հավանաբար չի մասնակցի նաև ժամը 12:30-ին վերսկսվող նիստին: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երկրորդ նախագահի նիստին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ նախագահող դատավորի վերջին օրերի գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ. «Եթե […]

Ռոբերտ Քոչարյանը շատ խորհրդանշական հայտարարություն է արել. Գլխավոր դատախազը նյարդայնանում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին: Նիստը վերսկսվելու է ժամը 12:30-ին: Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով Քոչարյանի հայտարարությանը, թե գործը կարված է, ասաց, որ բոլորի համար է ակնհայտ. «Ի՞նչ կարվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի