14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պաշտպանը հայտնեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստերին

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09:15-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեր մասնակցում: Նա հավանաբար չի մասնակցի նաև ժամը 12:30-ին վերսկսվող նիստին:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երկրորդ նախագահի նիստին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ նախագահող դատավորի վերջին օրերի գործողությունները վստահություն չեն ներշնչում դատարանի հանդեպ. «Եթե որևէ պահի պարոն Քոչարյանը նպատակահարմար կգտնի իր դատավարական իրավունքների իրացման հարցում մասնակցություն ունենալու, կմասնակցի»:

Իսկ եթե դատարանն անհրաժեշտ համարի Քոչարյանի մասնակցությունը, պաշտպանի խոսքերով, դա կլինի քննարկման առարկա, քանի որ բողոքների քննության ժամանակ դատավորության մասնակիցները ներկայանալու պարտավորություն չունեն. «Ամեն դեպքում դատարանը եթե նման դիրքորոշում հայտնի, պարոն Քոչարյանը պատրաստ է ներկայանալ, սակայն դրանից հետո արդեն առանձին գնահատականի կարժանանա դատավորի այդ դիրքորոշումը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ