22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Ընթանում են ԱԺ նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են, այդ թվում մարտի 1-ի տուժածների փոխհատուցման հարցը

Ազգային ժողովոը շարունակում է նախօրեին սկսած իր հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41: Երեկվա նիստում խորհրդարանը հավանություն չտվեց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Բացի այդ, ԱԺ-ն մերժեց բոլոր այն նախագծերը, որոնք բացասական եզարակացության […]

«Իրականության հետ որեւէ աղերս չունի» . «Ազատ հայրենիքը»՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի կողմից «չճշտված եւ չհիմնավորված հայտարարության տարածման փաստը»: Հայտարարության մեջ ասված է.  «Հարգելի՛ հայրենակիցներ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված եւ չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, […]

Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության նկատմամբ․ Ղազինյան

Հայաստանի նոր իշխանությունները ապացուցեցին, որ կառավարման և որոշումների կայացման իրենց մեթոդներով ոչ մի բանով չեն զիջում նախկին իշխանություններին, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ արձագանքելով խոհրդարանի այսօրվա քվեարկությանը, որով մերժվեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ «Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական […]

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։ Ամբողջական հաղորդագրությունը՝ ստորեւ․ «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել […]

Երբ է մարդու հոգին հանգիստ գտնում

Մարդու հոգին հանգիստ է գտնում միայն այն ժամանակ, երբ հաղորդության մեջ է մնում Աստծու հետ: Առանց Աստծո, մարդը ոչ մի բանի մեջ տևական խաղաղություն չի գտնի: Կամ շուտ կձանձրանա, կամ էլ կրքերն իրեն կուտեն, եթե ուզածին չհասնի: «Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղությունը, որ […]

Պուտինը Փաշինյանին հորդորել է չանել նման բան: Փաշինյանին անկյունում են տեղավորել. նոր մանրամասներ Ղազախստանից

ԵԱՏՄ նիստն անախորժ ընթացք է ստացել եւ հայկական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամանակից շուտ լքել է Ղազախստանի մայրաքաղաքը եւ վերադառնում է Հայաստան։ Հրապարակի տվյալներով՝ պատճառն այն է, որ Ռուսաստանի նախագահը չի ընդունել Փաշինյանին։ Քիչ առաջ նոր մանրամասներ հայտնի դարձան։ Պարզվում է, լիագումար նիստին հրավիրված են եղել ոչ միայն ԵԱՏՄ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի, […]

«Կամ երկրում յութուբը փակի, կամ էլ էշի տեղ դնելու ակցիան շարունակի» /տեսանյութ/

Այսօր վարչապետ Փաշինյանի բացակայությունը ԱԺ-կառավարություն հարցուպատասխնից ուշագրավ քննարկումներ է ծավալել ոչ միայն ԶԼՄ-ներում, այլ նաեւ օգտատերերի մոտ: Հիշեցնենք, լրագրողները այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե արդյոք դա օրենքի խախտո՞ւմ չէ, որ վարչապետը ներկա չէ հարցուպատասխանին։ «Վարչապետը երկրո՞ւմ է։ Ձեր հարցի պատասխանը դուք չգիտե՞ք։ Իհարկե, օրենքի խախտում չի»,-լրագրողների հարցից զարմանալիորեն զարմացավ Արարատ […]

Ինչի՞ դիմաց է Նիկոլը նման քայլերի դիմել: Որտե՞ղ են Արամ Հարությունյանը եւ Միհրան Պողոսյանը

Միհրան Պողոսյանի հարցը, կարծես թե, սկսել է խիստ անհանգստացնել քայլոների իշխանությանը: Բանն այն է, որ  Միհրան Պողոսյանը, որը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ մինչ այդ, Դատականակտերի հարկադիր գլխավոր կատարող, կարողացել է թաքնվել իր ընկերների մոտ, որոնք ՌԴ ԿարելիայիՀանրապետության ղեկավարներն են: Վերջերս Պողոսյանը ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր ՀՀպահաջով, սակայն հայտնի է դարձել, որ  Ռուսաստանը որոշել է Պողոսյանին չհանձնել Հայաստանին: Սա կլինի առաջին դեպքը, երբ ՀՀ նախկին պաշտոնյան  ապաստան է գտնում ՌԴ-ում: Թեմային ադրադարձել է Իրավունքը:  Մինչ այդ, կարելի է միայնհիշել Միքայել Հարությունյանի դեպքը, որը, լինելով ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, քայլոերի կողմիցմեղադրվեց մարտի 1-ի կապակցությամբ, սակայն այդ պահին արդեն գտնվում էր ՌԴ-ում, եւ իր  մոտ անսպասելի հայտնաբերվեց ՌԴ քաղաքացիություն: Սակայն Ռուսաստանը միակ երկիրը չէ, որը հրաժարվում է  հավատալ քայլոների հնչեցրած մեղադրանքներին: Մինչ այդ, Չեխիայի Հանրապետությունը հրաժարվել է բավարարել  ՀՀ-ի պահանջը  եւ արտաքսել Սաշիկ Սարգսյանի որդուն:  Իսկ ինչ վերաբերում է ՀարությունյանԱրամին, որը նույնպես եղել է ՀՀԿ պատգամավոր, իսկ մինչ այդ` նախարար,  ապա կան լուրեր, որ նա գտնվումէ եվրոպական երկրներից մեկում իր սեփական տանը, ու թեեւ Հայաստանի  համապատասխան մարմիններըգիտեն իր գտնվելու վայրը, սակայն տվյալ երկրին համապատասխան դիմում-պահանջ չեն ներկայացրել:  Բացատրությունն այն է, որ ժամանակին Նիկոլը մտերիմ է եղել Բուլկի Արամի հետ եւ անգամ եղել է Արամի եվրոպական տանը: Ինչպես իրավիճակը մեզ մեկնաբանեց թոշակի գնացած ոստիկանության բարձրաստիճանսպան.  «Հնարավոր չէ, որ առանց Նիկոլի անձնական հրահանգի, Արամը կարողանար դուրս գալ երկրից, քանի որ մինչ այդ,  Նիկոլն արդեն իսկ հայտարարել էր, որ պետք է մտնի ԱԺ` Բուլկի Արամին կալանավորելու պահանջով: Սակայն  այդպես էլ չմտավ: Ավելին` հնարավորություն ստեղծեց` Արամիհամար երկրից դուրս գալու: Ի դեպ, նույնը  վերաբերում է  Միհրանին: Ինչի՞ դիմաց է Նիկոլը նման քայլերի դիմել, կարելի է միայն ենթադրել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի