22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իրականության հետ որեւէ աղերս չունի» . «Ազատ հայրենիքը»՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի կողմից «չճշտված եւ չհիմնավորված հայտարարության տարածման փաստը»:

Հայտարարության մեջ ասված է.

 «Հարգելի՛ հայրենակիցներ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված եւ չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը:

Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության եւ միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում եւ սկզբունքներում, այլեւ իրավական պետություն կառուցելու մեր մտածողության եւ պատկերացումների մեջ:

Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք եւս հորդորում ենք իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ եւ մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի եւ անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ եւ բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ