22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կամ երկրում յութուբը փակի, կամ էլ էշի տեղ դնելու ակցիան շարունակի» /տեսանյութ/

Այսօր վարչապետ Փաշինյանի բացակայությունը ԱԺ-կառավարություն հարցուպատասխնից ուշագրավ քննարկումներ է ծավալել ոչ միայն ԶԼՄ-ներում, այլ նաեւ օգտատերերի մոտ: Հիշեցնենք, լրագրողները այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե արդյոք դա օրենքի խախտո՞ւմ չէ, որ վարչապետը ներկա չէ հարցուպատասխանին։

«Վարչապետը երկրո՞ւմ է։ Ձեր հարցի պատասխանը դուք չգիտե՞ք։ Իհարկե, օրենքի խախտում չի»,-լրագրողների հարցից զարմանալիորեն զարմացավ Արարատ Միրզոյանը։ 

ԱԺ նախագահն այնուհետև հորդորեց կարդալ օրենքը․ «Օրենքը կարդացեք, եթե կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, երկրում չի, ապա նա, իհարկե, չի կարող այստեղ լինել»։

Նրան հիշեցրին, որ ժամանակին, երբ Կարեն Կարապետյանը երկրում չլինելու պատճառով բացակայում էր հարցուպատասխանից, այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնում էր, թե Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։ Այստեղ Միրզոյանը շփոթվեց ու սկսեց անհաջող բացատրություններ փնտրել, որ արդարացնի թե՛ Փաշինյանի՝ այն ժամանակվա ասածները, թե՛ նրա՝ այսօր ԱԺ-ում չգտնվելը։

ԱԺ նախագահը թերեւս մոռանալով իր ղեկավարի, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի նույն իրավիճակում վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված սուր քննադատությունը, ասել է, որ նման հարցադրումը պարզապես աբսուրդ է: 

Այս առնչությամբ Ֆլորենտինո Արիզա օգտատերը գրում է. «Թանը դնջացնում ա, բայց չի վերացնում … Սենց գնա, պետք ա կամ երկրում յութուբը փակի, կամ էլ էշի տեղ դնելու ակցիան շարունակի…»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ