05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընթանում են ԱԺ նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են, այդ թվում մարտի 1-ի տուժածների փոխհատուցման հարցը

Ազգային ժողովոը շարունակում է նախօրեին սկսած իր հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41:

Երեկվա նիստում խորհրդարանը հավանություն չտվեց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Բացի այդ, ԱԺ-ն մերժեց բոլոր այն նախագծերը, որոնք բացասական եզարակացության էին արժանացել կառավարության կողմից:

Նշենք, որ ԱԺ օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,

«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրություն 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրություն:

Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր, ԱԺ հերթական նիստերը մեկնարկել են մայիսի 29-ին: Քանի որ օրակարգը շատ հագեցած է, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում օրակարգը չի սպառվի եւ ԱԺ նիստերը կշարունակվեն նաեւ հաջորդ շաբաթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ