22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության նկատմամբ․ Ղազինյան

Հայաստանի նոր իշխանությունները ապացուցեցին, որ կառավարման և որոշումների կայացման իրենց մեթոդներով ոչ մի բանով չեն զիջում նախկին իշխանություններին, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են նրանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ արձագանքելով խոհրդարանի այսօրվա քվեարկությանը, որով մերժվեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

«Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։

ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության, ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Հայաստանի նոր իշխանությունները ապացուցեցին, որ կառավարման և որոշումների կայացման իրենց մեթոդներով ոչ մի բանով չեն զիջում նախկին իշխանություններին, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են նրանց։

Սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող պահանջներն են մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու քաղաքական չեզոքությունը։

Արթուր Վաղարշյանի պարագայում մասնագիտական պրոֆեսիոնալիզմն անվիճարկելի է, իսկ քաղաքական չեզոքությունը որևէ կասկած չի կարող հարուցել։

Ցավում եմ, որ նույնիսկ իշխանություն դառնալով այս մարդիկ չընկալեցին պետության ու պետականության արժեքն ու նշանակությունը և շարունակում են առաջնորդվել բացառապես անձնավորված և նեղկուսակցական շահերով։

Հ.Գ. Այս գործընթացի արդյունքում շահեցին միայն Արթուր Վաղարշյանն ու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը»,- ասված է նրա գրառման մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ