25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2019

Լարված իրավիճակ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. իրեն հոգևորական համարող «Սիլոտը» փորձում էր վերացնել զբոսայգին, մանկական խաղահրապարակը

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 13-Արզումանյան 4 շենքերի և նշված շենքերի հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որ վաղ առավոտից ինչ-որ անձինք սկսել են ոչնչացնել բնակիչների կողմից ստեղծված ու պահպանված կանաչ զանգվածը, որը բնակիչների կողմից օգտագործվում էր նաև որպես զբոսայգի։ Ինչպես տեղից հայտնում է […]

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է. Ալեքսանդր Լապշին

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, Գեղարքունիքի մարզում ընթացող համաժողովի ժամանակ ասաց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ «Սեւանի, ինչպես նաեւ պատմական, հոգեւոր, մշակութային հուշարձանների առկայությամբ պայմանավորված՝ մարզի պոտենցիալը մեծ է»,-ասաց նա: Նշենք, որ արդեն երկու օր է նա մարզում է, ուսումնասիրում է մարզի հնարավորությունները։

Կոչ եմ անում՝ մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար ստեղծել. Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ մարզի հնարավուութրություններին ու խնդիրներին անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեության առումով մարզը շատ բազմազան չէ, բայց չրարտադրության ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ «Իհարկե, հացահատիկը և կարտոֆիլը նույնպես մեր մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։ Հացահատիկի առումով, օգտվելով առիթից, որ պարոն վարչապետն […]

Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի. Վաղարշակ Հարությունյան

Մենք զինադադարի կնքման օրը համարում ենք մայիսի 12-ը, բայց դա երկար գործընթաց է եղել, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հիմնական նիստը եղել է մայիսի 16-ին, որտեղ առաջին անգամ ֆիքսվել է շփման գիծը։ Սա կարևորագույն խնդիր է։ Մյուս օրը սկսեցինք զորքերի տեղաշարժը որոշել։ Ադրբեջանը չէր […]

Հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով. Դավիթ Շահնազարյան

1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ: Հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով. Դավիթ Շահնազարյան   «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողովին հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: «Այդ տարիներին մեզ հաջողվեց […]

Հեծոն արդեն անցած էտապ ա, կարելի է ասել՝ սպառված քարոզչական տրյուկ ա. Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքում գրել է. «Բայց մի բան ասեմ Նիկոլի փիարշիկներին։ Հեծոն արդեն անցած էտապ ա, ու ամենևին էլ տռենդ չի, կարելի է ասել, սպառված քարոզչական տրյուկ ա։ Կարելի էր շատ ավելի հետաքիքր ու կրեատիվ բաներ մտածել, օրինակ Նիկոլը փղի վրա, կամ օրինակ Նիկոլը ուղղաթիռից թռնում ա, ու պառաշյուտով իջնում կառավարության շենքի դիմաց, կամ մի […]

Շատ ուրախ կլինեմ, որ այս համաժողովն առիթ հանդիսանա, որ դուք ապրեք ու արարեք Հայաստանում». Գեղարքունիքի մարզպետը՝ գործարար համաժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում է։ Նա Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։ «Մեր համաժողովին մասնակցում է շուրջ 122 գործարար, որոնցից 72-ը՝ արտերկրից»,- իր ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ թվով շուրջ 47 գործարար ծնունդով Գեղարքունիքի մարզից են։   «Ես շատ ուրախ կլինեմ, […]

Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած երկրների միջև լարվածությանը: «Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցում էին հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», – հայտարարել է  Աբդուլաևան:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի