26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։

Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է… Մի կրակոց և՝ վերջ. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է: Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից: Այսինք, պատգամավորն առաջարկում է, […]

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը: Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը: Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը, և Հայաստանի իշխանությունները պետք […]

Մատվիենկոն հայտնել է Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

 ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են մայիսի 29-ին Ղազախստանում երկկողմ հանդիպում ունենալ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհդրի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ո՞վ է պատասխան տալու այն մարդկանց, ովքեր գործազուրկ կդառնան. ԲՀԿ-ական պատգամավորներ

Ովքե՞ր են պատասխան տալու այն մարդկանց, որ գործազուրկ կդառնան եւ եթե 1000 մարդու գործազուրկ դարձնենք, որտե՞ղ են նրանք աշխատանք գտնելու, այսօր ԱԺ-ում հարցադրում հնչեցրին ԲՀԿ-ական պատգամավորները: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կոչ են անում ցեմենտի արտադրության և ներկրման շուրջ ծավալվող քննարկումները էմոցիոնալ դաշտից տեղափոխել բովանդակային հարթություն և, ի վերջո, լուծումներ գտնել արդեն 15 օր քննարկվող […]

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նսեմացնում իր նախորդներին եւ Արցախյան հերոսամարտը

Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, թե անձերի հետ ինքը որեւէ խնդիր չունի: Պարզապես ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ առավել քան համոզվախ է, որ իր գաղափարախոսության բացակայությամբ, փորձառությամբ Նիկոլ Փաշինյանը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի