22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նսեմացնում իր նախորդներին եւ Արցախյան հերոսամարտը

Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, թե անձերի հետ ինքը որեւէ խնդիր չունի: Պարզապես ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ առավել քան համոզվախ է, որ իր գաղափարախոսության բացակայությամբ, փորձառությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող լնել երրի առաջնորդ: 

«Օրինակ ես միշտ ձգտել եմ սովորել Վահան Հովհաննիսյանից, Արտաշես Թումանյանից, Յուրի Բախշյանից, Ալբերտ Բազեյանից, Տիգրան Թորոսյանից, ովքեր եղել են ԱԺ փոխխոսնակ: Ես փորձել եմ հասնել նրանց մակարդակին: Իսկ Նիկոլ Փաշինյանն, ով կապ չունի Արցախյան ազատամարտի հետ՝ ի տարբերություն նախորդների, իր կյանքում որևէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար եկել է ու իր դմփ դմփ հուի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ Արցախյան ազատամարտին»,-նշեց Շարմազանովը:

Շարամզանովի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60 ամյակը. «Ուղերձ չի եղել, լսե՞լ եք: Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը, փոխարեն ձգտի հասնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին, փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը: Այսօր Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են, սա խայտառակություն է: Ադրբեջանում ցնծություն է, որ Քոչարյանը ձերբակալվալ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:  Նրանք հերոսներ են: Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանություններ, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու: Կոմունիստներն էլ 70 տարի Նժդեհ, Արամ Մանուկյան, Քաջազնունի էին ոչնչացնում: Այսօր կոմունիստները մոռացվեցին, իսկ մյուսները կան»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ