26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետևում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում: Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ […]

Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջև. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, եւ հենց այս երկու թեկնածուների […]

Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ եւ, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, եւ նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ […]

«Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև… Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ: Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն: Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա […]

Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։ […]

Խնդրահարույց օրենքը ճանաչվեց սահմանադրական. Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ դրա մասին գիտեր դեռ հոկտեմբերի 1-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 19-ին, հրավիրված նիստի ընթացքում քննարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանադրականության հարցը: ՍԴ արձանագրային բաժնից Aravot.am-ին տեղեկացրին՝ Սահմանադրական դատարանի որոշման մասին: Մասնավորապես ըստ ՍԴ որոշման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերին 2-ին խորհրդարանում քննարկման […]

Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական: Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան […]

Ճաճանչափայլը վեր կացավ ու ասեց, որ համարյա սաղ խոստումները 100%-ով կատարել է

Բա՜, գժուկներ ջան, իմացա՞ք։ Դուք էս քանի օրը մեզ կշտամբում էիք, որ չենք թողնում, որ Նիկոլ Ճաճանչափայլն աշխատի, որ իր խոստումները կատարի, որ ժամանակ է պետք, որպեսզի խոստումները կյանքի կոչվեն, իսկ Ճաճանչափայլը վեր կացավ ու ասեց, որ համարյա սաղ խոստումները 100%-ով կատարել է։ Ճիշտ է, այնտեղ մանր-մունր մուտիտներ արեց՝ ժամկետների, խոստումների բովանդակության ու այլ բաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի