05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է… Մի կրակոց և՝ վերջ. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է:

Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից:

Այսինք, պատգամավորն առաջարկում է, որ եթե քաղաքացին, ով վարկ է վերցրել եւ մի քանի անգամ չի կարողանում մարել այդ վարկը՝ այդ քաղաքացու դատել։

Ասելու եւ ավելացնելու բան ուղղակի չունեմ։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր 650 հազար ընտանիք, այսինքն՝ մոտավորապես 1.5 միլիոն մարդ վարկառու է։ Այդ մարդիկ ամեն ամիս վարկ են փակում եւ նրանց զգալի մասը չի կարողանում վարկերը մարել ոչ թե այն պատճառով, որ «ժուլիկ» է եւ ի սկզբանե որոշել էր «քցել» պետության, ինչպես կասկածում է պատգամավորը, այլ որ պարզապես գումար չունի իր վարկերը մարելու համար։

Բայց քանի որ հեղափոխական թրենդը ուղղակի անզիջում է, առաջարկում եմ վարկերը չմարած քաղաքացիներին ոչ թե դատել, այլ կախել։

Կամ՝ ավելի լավ է գնդակահարել։ Գնդակահարությունը ավելի մարդասիրական մոտեցում է։
Մի կրակոց եւ՝ վերջ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ