23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Դատարանը որոշել է կալանավորել առողջապահության փոխնախարարին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել մարտի 30-ին ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին: Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանավորումը: Հիշեցնենք, որ փոխնախարարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ, իսկ կաշառք տալու մեջ կասկածվում է հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Հեզություն ու խոնարհություն ցուցաբերելը հոգևոր հասունացած անձի դիրքորոշում է

Խոնարհությունը հաճախ շփոթվում է ինքնաստորադասման ու ստորակարգման հետ, իսկ ինքնավստահությունը՝ հպարտության կամ գոռոզության հետ: Թույլ մարդը չի կարող հեզ և խոնարհ լինել, այլ այդպիսին կարող է լինել միայն հոգևոր խորը ապրում և փորձառություն ունեցող անհատը: Հեզություն ու խոնարհություն ցուցաբերելը հոգևոր հասունացած անձի դիրքորոշում է և իր վարքագծի արտահայտումը, որ կայանում է ուրիշների հանդեպ սեփական անձի […]

Սկանդալ. Աննան ու Մեհրիբանը միասին են եղել ԱՄՆ մեկնող ինքնաթիռում. ինչու են Ալիկին ազատել, ինչ է Աննան Ամերիկայից զանգել ասել Նիկոլին

Նիկո՛լ, դու աշխատանքից հանել ես քո պրոտոկոլի ղեկավարին՝ Ալիկին: Քո աշխատակազմում շատերը գիտեն, որ Աննան Ամերիկայից զանգել, ասել է, թե, իբր, Ալիկն է ինձ ինֆոն տվել, որ Աննան ու Ալիևի կինը իրար կողք նստած Փարիզից թռել են Նյու Յորք` լույս ապրիլի 1-ի գիշերը, AF 0092 ռեյսով: Ալիկին ես դեմքով դաժե չգիտեմ, ինքը ոչ մի կապ […]

Հեղափոխությունից հետո Հայաստանում ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում. Աննա Հակոբյանը դիմել է ԱՄՆ հայ համայնքին

«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»: Հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:  Ինքը՝ Աննա Հակոբյանը, իր ելույթում, ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները, ընդգծել է, որ երկիրը լիարժեք […]

Ալիեւը խոսել է Պուտինի հետ

Ապրիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զրույցի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է իր գնահատականները՝ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման վերաբերյալ: Այլ մանրամասներ չի հայտնվում:  

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել ենհամազգային հարցերում միասնական օրակարգիձևավորման  անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն  են հայտնել  սատար կանգնել  արցախահայության նպատակներիիրականացմանը: ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն  ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան  դեպքերի երրորդ տարելիցի  օրը մենքվերահաստատում  ենք մեր  դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախությանմիջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյանդրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության  ուանկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք  հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախիանկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»: Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ,  ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը,  Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի  Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը:

Վտանգավոր հեղափոխական «էքսպերիմենտներ» Արցախում. Փաստ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները:  Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում […]

Մահացածին հարցաքննելու ցուցում: Ի՞նչ է պատահել իրավապահներին. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն […]

Ազատվեց

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումներ է կայացրել։ Վարչապետը պաշտոնից ազատել է  Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանին։ Վերջինս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանին      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված