25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հեզություն ու խոնարհություն ցուցաբերելը հոգևոր հասունացած անձի դիրքորոշում է

Խոնարհությունը հաճախ շփոթվում է ինքնաստորադասման ու ստորակարգման հետ, իսկ ինքնավստահությունը՝ հպարտության կամ գոռոզության հետ: Թույլ մարդը չի կարող հեզ և խոնարհ լինել, այլ այդպիսին կարող է լինել միայն հոգևոր խորը ապրում և փորձառություն ունեցող անհատը:

Հեզություն ու խոնարհություն ցուցաբերելը հոգևոր հասունացած անձի դիրքորոշում է և իր վարքագծի արտահայտումը, որ կայանում է ուրիշների հանդեպ սեփական անձի գերարժևորման ու գերակայության բացակայությամբ, ամենքի հետ խաղաղության ու սիրո, ներողամտության ու հոգատարության մեջ գտնվելու բարի վարքով: Խոնարհություն է նաև շնորհներն ու կարողությունները ոչ թե սեփական անձից, այլ Աստծուց ստացած լինելու հավատն ունենալը:

Ադամ քահանա Մելիքյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ