25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Կոչ մշակույթի գործիչներին. մեկ շաբաթից ավելի է հացադուլի մեջ է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը

Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին,  մշակույթի գործիչներին. Հարգելի գործընկերներ. մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է:  Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ, հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է […]

Ում եւ ինչի համար են Հայաստան գալիս Սորոսի փողերը

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»- թվիթերյան էջում գրել է միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը: Նա նաև տեղադրել է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» վերնագրով։ Հոդվածն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի զարգացման հնարավորություններին: Sputnik-ը վերլուծել […]

Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։ Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով […]

Նեռի մուտքն է Հայաստան

Սիրելինե’ր, Նեռի մուտքն է աշխարհ, մանավանդ Հայաստան, հավատը սպանելու համար մեծ կաշառքներ են ներտրվել: Պետրոսի հաղորդումը ինձ հիշեցրեց Սաղմոսարանը, որ մարգարեական Գիրք է և Քրիստոսի աղոթքներն է Դավիթը մարգարեանալով նախապես գրի առել: Իսկ ինչ Քրիստոսին է վերաբերվում, նույնը նաև մեզ` քրիստոնյաներիս: Չարի վկաները ինձ հանդիման ելան և ինչ չգիտեի՝ ա՛յդ ինձ հարցրեցին: Բարուս փոխարենը հատուցեցին […]

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի՛ արեք, պարոնյաք։   Սիրելի հայրենակիցներ։ Թե՛ ապրիլի 17-ին, թե՛ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր […]

Զինվորի մահվան դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել՝ դրանք տարբեր բաներ են. ՊՆ խոսնակ

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Այս մասին փետրվարի 9-ին գրել էր Tert.am-ը: Galatv-ի հաղորդմամբ՝ այս տեղեկատվության վերաբերյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը […]

Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած, ընկել են մեր գրառումների հետևից

Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ: Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել […]

Դարձել ենք բլատնոյ հանրապետություն․ Ազատ Արշակյան /տեսանյութ/

Հայտնի դատական գործերով ձգձգումները ցույց են տալիս, որ ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն արագ բացահայտելու դրանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպանն ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը։ «Դատավարությունների ձգձգումները եւ հիվանդ մարդուն ամիսներով պահել բանտում, ցույց է տալիս, որ մեր սիրված, փառաբանված ուժային կառույցները  բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որ արագ 1-2 ամսում […]

Փառք Տիրոջը, որ չեն ասում, թե այբուբենը պետք է փոխեն. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանում շարունակվում է դատավարական իրավունքների որտնահարումը։ Նա դատապարտում է Հայաստանում ստեղծված այն համակարգը, որ սկզբում ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, որին հաջորդում են ինչ-ինչ գործողություններ, դրան էլ հետևում է այն համոզմունքը, որ մեղադրյալը մեղավոր է՝ առանց դատավճռի առկայության։ Ինչ վերաբերում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի