05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոչ մշակույթի գործիչներին. մեկ շաբաթից ավելի է հացադուլի մեջ է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը

Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին,  մշակույթի գործիչներին.
Հարգելի գործընկերներ.
մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է: 
Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ, հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է հանգեցնել ողբերգության: Սա մեր ամոթն է և պատվախնդրության ու խղճի փորձաքարը: 
Ուստի, կոչ եմ անում և խոնարհաբար խնդրում եմ՝ 
1.Այսօր իսկ, ստեղծագործական միությունների ղեկավարների, մշակույթի գործիչների կազմով այցելել հացադուլի մեջ գտնվող մեր գործընկերոջը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:
2.Քննարկել և գրավոր կերպով մեր ձայնը բարձրացնել ստեղծված թնջուկի ողջամիտ ժամկետում իրավական լուծում տալու համար:
Սամվել Խալաթյան
արձակագիր, դրամատուրգ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
11.02.2019թ.

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ