Նեռի մուտքն է Հայաստան
Սիրելինե’ր, Նեռի մուտքն է աշխարհ, մանավանդ Հայաստան, հավատը սպանելու համար մեծ կաշառքներ են ներտրվել: Պետրոսի հաղորդումը ինձ հիշեցրեց Սաղմոսարանը, որ մարգարեական Գիրք է և Քրիստոսի աղոթքներն է Դավիթը մարգարեանալով նախապես գրի առել: Իսկ ինչ Քրիստոսին է վերաբերվում, նույնը նաև մեզ` քրիստոնյաներիս:
Չարի վկաները ինձ հանդիման ելան և ինչ չգիտեի՝ ա՛յդ ինձ հարցրեցին: Բարուս փոխարենը հատուցեցին չարո՛վ, և խորհեցին, որ ինձ մարդկանց շարքերի մեջ՝ առա՛նց ժառանգ թողնեն: Նեղությունից նրանց ե՛ս քուրձ հագնվեցի, խոնարհեցրի անձս՝ պա՛հք պահելով, և իմ աղոթքները ծո՛ցս վերադարձան: Որպես եղբա՛յր, ընկե՛ր վարվեցի ես նրանց, որպես սո՛ւգ ունեցող՝ խոնարհվեցի: Տեսա՛ն, որ տրտում եմ՝ նրանք ուրախացա՜ն, ելա՛ն, հավաքվեցի՛ն, հարձակվեցի՛ն վրաս՝ չարչարեցի՛ն անձն իմ տանջանքներով բազում, տանջանքների կերպեր, որոնց մասին երբե՛ք չգիտեի, և ցրվեցի՛ն հետո, սակայն չզղջացի՛ն: Արհամարհանքներով փորձեցի՛ն ինձ նրանք, և ատամներն իրենց վրա՛ս կրճտեցին: Նրանք ինչ անում են, ե՞րբ պիտ տեսնես, ո՜վ Տեր: Հանի՜ր հոգիս նրանց խորամանկող վարմից, փրկի՜ր միամորիս ահեղ առյուծներից:
ՍԱՂՄՈՍ ԼԴ (34) -ից
Մաքսիմի Ոսկանյանի փոխադրությամբ /գրաբարից/
Հ.Գ. Այնպես որ, միաբան պատրաստվենք մեծ Պահքին: