25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Ինչո՞ւ են Պետդումայի պատգամավորները հանդիպում ՀՀԿ եւ ՀՅԴ գործընկերներին. Ժողովուրդ

«Օրեր առաջ Հայաստան այցելած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները հանդիպել են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին (ում հրավերով էլ ՀՀ-ում էին), այլեւ ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին: Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը թերթի հետ զրույցում պնդել է, որ նրանք ՀՀ-ում ազդեցիկ ուժեր են, դրա համար […]

Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու

Չարագործին պատժված տեսնելով՝ խորագետն ավելի հաստատությամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ ավելի են վնասվում: Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է. դա և՛ հարստությունն է, և՛ փառքը, և՛ կյանքը: Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու և պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան: Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն, աղքատին ողորմություն անողն ինքն էլ […]

Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Խորը վշտով տեղեկացա հայ մեծանուն բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։ Սա անդառնալի կորուստ է ողջ հայ ազգի համար։ Տիկին Լուիզի բացառիկ աջակցությունը թե […]

Կրթության նախարարը Թումանյանից մեկ երկտող անգամ անգիր չգիտի /տեսանյութ/

Թումանյանական Դսեղում իր ելույթի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ Թումանյանի ծննդյան տոնակատարությունն ընդգրկում է բոլոր բնակավայրերը, իսկ իրադարձությունը շատ մեծ է: Բայց պետք է նկատենք, որ այդ մեծ իրադարձությունը չէր ստիպել Կրթության ու գիտության նախարարին Թումանյանից գոնե մեկ քառատող անգիր անել, վերջինս նախընտրել էր հարթակից ոչ թե ասմունքել, այլ՝ կարդալ քառյակը, որը ինչպես շեշտեց […]

Փաստորեն, խաղաղության նախապատրաստելու գործընթացը միայն մեզ է վերաբերում

Ադրբեջանցիք ակտիվորեն այրում են Հայաստանի դրոշը, նման քայլերով նրանք փորձում են ավելի լարել ժողովրդին հայերի դեմ։ Փաստորեն, խաղաղության նախապատրաստելու գործընթացը միայն մեզ է վերաբերում, փոխարենը իրենք թե՛ պետական, թե՛ քաղաքացիական մակարդակով գնում են իրավիճակն ավելի լարելուն։ Դրան գումարած՝ օր ու գիշեր ամենաբարձր մակարդակով խոսում են պահանջների, հողերի ու խնդրի լուծման մասին։ Այս ամենի տակից Ադրբեջանը […]

Ցիրկը գնալով ավելի հետաքրքիր է դառնում.Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի արձանագրում` Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին. -23-ամյա չծառայած «մորքուրի գանձին» դատախազ նշանակելու կապակցությամբ բարձրացած աղմուկի ամենազավեշտալի պատասխանը, որը հնչում էր երեկ իշխանական ճամբարից հետևյալն էր` «էդ չծառայած տղեն նախորդների ժամանակ ա նշանակվել, մեզանից ի՞նչ եք ուզում»: Սա էն ամենն ա […]

Տեր-Պետրոսյանը 7 տարվա ընթացքում արեց ընդամենը մեկ բան. նա ոչնչացրեց քաղաքացուն

Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում ՀԱԿ-ականները գրեթե սպառնալից տոնով պահանջում են վերանայել 90-ականների նկատմամբ վերաբերմունքը և դադարել դրանք անվանել «ցրտի ու մթի տարիներ»։ Ընդ որում՝ փաստարկը հետևյալն է. դա միտումնավոր, ավելի քան 20 տարի արված հակաքարոզչության արդյունքն է, և պետք է այն վերանայել ու անվանել «պատերազմը հաղթելու», «պետությունը կառուցելու» դժվար, բայց երջանիկ տարիներ։ Առանձին գործիչների […]

Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Կաթողիկոսի շնորհավորական գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծնդդյան 150-ամյակի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է կաթողիկոսի Facebook-ի էջը։  «Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, որի առիթով շնորհավորում և Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին: Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է՝ լինելով բխած հարազատ ժողովրդի ազնիվ հույզերից, սրտի ցավերից, հազարամյակների խորքից եկող պատմությունից […]

Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։ Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի