22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցիրկը գնալով ավելի հետաքրքիր է դառնում.Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի արձանագրում` Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին.

-23-ամյա չծառայած «մորքուրի գանձին» դատախազ նշանակելու կապակցությամբ բարձրացած աղմուկի ամենազավեշտալի պատասխանը, որը հնչում էր երեկ իշխանական ճամբարից հետևյալն էր` «էդ չծառայած տղեն նախորդների ժամանակ ա նշանակվել, մեզանից ի՞նչ եք ուզում»: Սա էն ամենն ա ինչ պետք ա ասել Նիկոլի իշխանության մասին: Այսինքն, եթե նախկինի ժամանակ ա նշանակվել հիմա իրան չի կարելի ազատե՞լ աշխատանքից` որպես աբսուրդ նշանակում: 

-Սամվել Ալեքսանյանի բիզնեսների մուծած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 26%-ով: Սա էլ ա պարզ, թե ինչու. ուրեմն, ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը Նիկոլի աներձագին ֆինանսավորեց և ձայներ ապահովեց Մալաթիայում և ըստ այդ նույն` օդում կախված լուրերի հենց Ալեքսանյանի գրպանից են Նիկոլենք 600 դոլարանոց շարֆ ու 1500 դոլարանոց կոշիկներ հագնում: Պարզ ա չէ՞, որ «Սամոն մեր ախպերն ա»: 

– Երեկ ԼՀԿ (իմա կլասիկ ՕԵԿ) ցուցակով պատգամավոր առաջադրված թեկնածուներից մեկը ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ սպանելով էր սպառնում Նիկոլին «բան ասողներին»: Ստեղ են ասել` այ ես ձեր կլասիկ ցավը տանեմ, բա ձեզ էս կարգավիճակը պե՞տք էր: Ես հասկանում եմ, որ տղերքը նոր են ցիրկով զբաղվԸմ, բայց Վաչո, հառամ ըլնի սենց վատ ֆեյք ընդդիմություն ըլնելը, որ ձեզ նշանակեցին: 

-Ոնց որ մանրից մոտենում է Ծառուկյանի հատուցման պահն ու ոնց որ դա անելու են կպնելով Ծառուկյանի որդուն: Արդեն համառորեն խոսվում է նրա մասին, որ Ծառուկյանի որդին մարդասպանություն է գործել ու էս թեման շատ «ջուր ա քաշելու»: Ծառուկյանին Նիկոլից ոչ ոք չի պաշտպանելու ու էդ ամենաարդար բանն ա (Արթուրի ականջը կանչի) լինելու ԲՀԿ-ի հետ` իր ստեղծման օրից ի վեր: 

 Հ.Գ. Ցիրկը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, իսկ դրա զոհերը` ավելի ազդեցիկ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ