21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու

Չարագործին պատժված տեսնելով՝ խորագետն ավելի հաստատությամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ ավելի են վնասվում:

Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է. դա և՛ հարստությունն է, և՛ փառքը, և՛ կյանքը: Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու և պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան:

Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն, աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել:

Կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին:
Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատյանից, և հակառակությունը կվերանա նրա հետ, որովհետև երբ նա նստած է լինում ատյանում, անարգում է բոլորին: 

Տերը սիրում է մաքուր սիրտը, և բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան:

(Գիրք Առակաց 22:3-4, 8-10) 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ