07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Կաթողիկոսի շնորհավորական գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծնդդյան 150-ամյակի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է կաթողիկոսի Facebook-ի էջը։ 

«Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, որի առիթով շնորհավորում և Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին:

Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է՝ լինելով բխած հարազատ ժողովրդի ազնիվ հույզերից, սրտի ցավերից, հազարամյակների խորքից եկող պատմությունից և Քրիստոսասեր հոգու իմաստնությունից: Մանուկ, թե մեծ՝ սիրում ենք Հովհաննես Թումանյանին, հավատում ենք նրա սրտում փայփայված մեր հայրենիքի, մեր ժողովրդի ապագային՝ նրա հետ, որպես երդում, կրկնելով.

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք, հըզո՜ր հայրենիք»,- գրել է կաթողիկոսը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ