19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ են Պետդումայի պատգամավորները հանդիպում ՀՀԿ եւ ՀՅԴ գործընկերներին. Ժողովուրդ

«Օրեր առաջ Հայաստան այցելած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները հանդիպել են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին (ում հրավերով էլ ՀՀ-ում էին), այլեւ ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին:

Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը թերթի հետ զրույցում պնդել է, որ նրանք ՀՀ-ում ազդեցիկ ուժեր են, դրա համար էլ ինքը ցանկացել է հանդիպել երկու կուսակցություններին:

«Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ»:

Կալաշնիկովը նաեւ չի թաքցրել, որ Ռուսաստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին առկա են տարբեր տրամադրություններ: «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք»,- նշեց նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ