25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

«Իմ քայլը»-ի պատգամավորները ֆլեշմոբ են սկսել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ ֆլեշմոբ են սկսել: Պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը: Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը: […]

Հե՞շտ է լինել մարդասպանի մայր. բաց նամակ Ծառուկյանի տիկնոջը

Փետրվարի 10-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացած Աբովյան քաղաքի բնակիչ 21-ամյա Ջիվան Հարությունյանի քույրը բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. Բաց նամակ Ջավահիր Ծառուկյանին. 29.01.2019. ամսաթիվ, որ միգուցե Ձեզ համար սովորական է, բայց մի ամբողջ գերդաստանի համար հավերժ սևով ներկված:   […]

Դա կեղտոտում է մարդու ներսը

Սուտ խոսել չի կարելի: Դա կեղտոտում է մարդու ներսը: «Տերը սիրում է մաքուր սիրտը» (Առ. 22:11): Ստախոսությունը կեղտոտում է սիրտը: Տեր Հիսուսն ասաց. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8): Եթե վատ բան եք արել, ավելի լավ է ճիշտն ասել ու ձեր վրա բարկանան, քան թե ձեր սիրտը կեղտոտվի: […]

Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից 15 տարի է անցել. Ալիեւն արդարացրել է մարդասպանին /տեսանյութ/

 2004 թ-ի փետրվարի 19-ի ժամը 5-ից մինչ օրս աշխարհը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել Բուդապեշտում: Դա սովորական սպանություն չէր: Ներկայացնում են, թե մի թուրք սպանել է մի հայի:  Գուրգեն Մարգարյանը դաժանաբար կացնահարվել է միայն նրա համար, որ հայ է: Նա ցեղասպանության զոհ է : Սպանությունից 15 տարի անց հանցագործը չ թե ներվել, յլ արդարացվել […]

Վերջին հարվածը

Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն… Չեմ կարծում… Եթե այդ ամենն արվեց՝ իշխանության բերելու մի ուժի, որի միակ կամ հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքացուն հուշի, որ աղքատությունը […]

Ցայտնոտի մեջ են՝ ով է դառնալու քավության նոխազ. Ժողովուրդ

Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու: Եւ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի […]

Փաշինյան-Ծառուկյան ստվերային պայմանավորվածությունը խորը շերտեր ունի. 168 Ժամ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարեւոր արձանագրման պատճառ դարձան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։ Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում […]

Բյուջեում փող չկա՞, թե՞ «քարտուղարուհուց» քաշված են մոտ 2000 պետական ծառայող Ժամանակ

Յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգեւավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամիսուկես է՝ բաղձալի պրեմյաները չեն նստում աշխատակիցների հաշիվներին, որը օր օրի զայրացնում է ՊԵԿ-ի կոռուպցիազերծ զանգվածներին։ Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե նա իրենց տանը նարդի խաղալիս լիներ կամ որպես հաշվետար աշխատեր որեւէ տեղ։ Անդրադառնում ենք, որովհետեւ […]

Բազմակողմ խաղ է գնում՝ այո, Նիկոլը մեր հոգեզավակն է. Փաստ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ-ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու: Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի