26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը. Սեդրակ Քոչարյան

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։ Պարզաբանումներ ստանալու նպատակով 2rd.am-ը դիմել է Սեդրակ Քոչարյանին։ – Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու եւ հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչեւ այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։ […]

Հալեպի հայ համայնքին անհրաժեշտ է տարհանել, ոչ թե պաշտպանել, ՀՀ-ն առանց այդ էլ պատերազմի մեջ է /տեսանյութ/

«Սիրիա պետք էր ուղարկել հատուկ ջոկատայինների, որոնք կզինեին տեղի հայ համայնքին ու կպատրաստեին: Օրինակ՝ 80 հոգանոց խումբ, որը կիրականացներ դա՝ ՌԴ-ի աջակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն, ասաց ազատամարտիկ, ռազմական հարցերով փորձագետ Վովա Վարդանովը: Հարցին՝ «կարծում եք, որ ՀՀ-ն պետք է ներգրավվի՞ Սիրիական հակամարտության մեջ, հետեւանքները հաշվի չե՞ք առնում» […]

«Իսկանդեր» ունենք, բայց չունենք հրետանային հետախուզություն, որը թույլ կտա Ադրբեջանի ԶՈՒ տարածքում թիրախները հայտնաբերել

Ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը հակամարտության կողմ հանդիսացող որոշ երկրների եւ Սիրիայի իսլամիստների շրջանում ընկալվում է որպես թշնամական գործողություն, որովհետեւ Ռուսաստանի աջակցությամբ է իրականացվում: «Սիրիայի հայկական համայնքը չեզոք դիրքում էր, նրան որեւէ մեկը չէր «կպնում», իսկ հիմա ընկալվում է որպես Սիրիայի կառավարության աջակից: Հալեպի վրա մեծ […]

Յուրաքանչյուր օր մենք տեսնում ենք նոր ձախողում, որն ուղեկցվում է հմուտ մանիպուլյացիայով. Շարմազանով

«Փաշինյան Նիկոլը, որ եկել է իշխանության, ժողովրդին ասե՞լ է, որ կրճատումներ են լինելու: Իհարկե, ոչ: Ավելին, նա խոստումներ է տվել, թե նոր աշխատատեղեր են բացվելու, թե թռիչքային զարգացում ենք ունենալու, թե աղքատությունը կրճատվելու է, ներդրումային բում է լինելու, ներգաղթ ենք ունենալու, արտագաղթ չի լինելու, հպարտ արտաքին քաղաքականություն ենք ունենալու: Տաս ամիս անցել է եւ հիմա […]

Ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այսպես. Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև […]

Տնտեսական թռիչք եղավ Քոչարյանի օրոք. նրան բանտում պահելու փոխարեն հետը խորհրդակցեք. Ստեփան Մարգարյան /տեսանյութ/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում որոշ դրական դրվագներ կան, սակայն ծրագիրն, ընդհանուր առմամբ, հուշագրի տեսք ունի, թեեւ ոչ բոլոր դեպքերում է, որ կառավարությունից կարելի է թվեր պահանջել: «Երբ ասում են, որ ձգտելու են մարդկանց բարեկեցությանը, տվյալ դեպքում թիվ չի կարող լինել, ինչպես պահանջում են»,- լրագրողների հետ հանդիպմանը […]

Ինչի նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ա հարց տա, եկել են, ծեծել են բազկաթոռի վրա, հա՞: Չէ, լո՞ւրջ, տենց բան են ասե՞լ /տեսանյութ/

«Հո չե՞ն ընդունելու իրենք իրենց սխալները: «Սպառնալիք» ասելով՝ ի նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, նաև որոշ խոսքեր, որ մեզ են հնչել: Ես չեմ ցանկանում էդ բանի մեջ մտնել, ես իմ գնահատականը տվել եմ, և կարծում եմ՝ իրենք գիտեն` որն էր սպառնալիք, որը չէ, մեզ ասեն՝ ինչ ասենք, ինչ չասենք՝ էդ կոնտեքստում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ […]

Փաշինյանն ասում է՝ Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ /տեսանյութ/

«Սա ուղիղ «վենդետա» է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ վենդետա չի լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ: Եթե բացահայտված է, Աղվանն (նկատի ունի […]

Դեմ ենք ՀԱԿ-ի առաջարկին. ԼՀ ղեկավար

«Մենք հարգում ենք ՀԱԿ-ի մոտեցումը, բայց հետ գնալը կիսանախագահական կառավարման համակարգի, չենք պաշտպանում, քանի որ ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական համակարգի, ու նորից կիսանախագահականին գնալը ես համարում եմ հետընթաց», -այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը Նա նշեց, թե խորհրդարանական կառավարման համակարգի ողջ էությունը դեռ «չհամտեսած» նորից հետ գնալը` ճիշտ չէ: «Մենք պետք է առաջ գնանք, առաջ շարժվենք, նաև ներկայիսսուպերվարչապետական խեղաթյուրված համակարգից ազատվենք ու առաջ շարժվենք: Մենք եվրոպական կառավարման կողմնակից ենք ու դա շարունակում ենք պնդել: դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք  է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ ու շեշտել` մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի