26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Օլիգարխները անցան հեղափոխութան ծիածանի տակով, դարձան ազնիվ աշխատավորներ: Ընդ որում ՝ առանց նարկոզի

«Ալեքս հոլդինգը» 2018-ին 25 տոկոսով պակաս հարկ է մուծել պետությանը,-հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։ Այսինքն, հեղափոխությունից հետո լեգենդար ախպերությունը այնքան է խորացել, որ Լֆիկ մականունով Սամվել Ալեքսանյանի հարկերը նվազել են: Ներկայիս իշխանավորները անցյալում, երբ դեռ ընդդիմադիր էին, աղաղակում էին, թե բա՝ Լֆիկ Սամվելը պարկերով փող է տալիս Սերժ Սարգսյանին: Տեսնես հիմա՞ ում է մուծվում, այն էլ՝ […]

Ես եմ կյանքի հացը

Հիսուս ասում է. -Ասում եմ ձեզ, վստահաբար դուք ինձ փնտրում եք ոչ թե որովհետև հրաշքներ տեսաք, այլ որովհետև կերաք այդ հացից և կշտացաք: Փոխանակ կորստյան ենթակա ուտելիքը փնտրելու, ջանացե՛ք ապահովել այն կերակուրը, որ մնում է հավիտենական կյանքում: Այդ կերակուրը Մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայր Աստված իր հավանության կնիքն է դրել նրա վրա… -Ես եմ […]

Ինչպես Մաշադյանի 23-ամյա որդին դարձավ դատախազ

Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդու` 23-ամյա Հարություն Մաշադյանի նշանակումը: Սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել այն, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին` 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: «Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու […]

ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական համակարգին

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է․ «Հայաստանի կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ արժանացավ Ազգային ժողովի հավանությանը, ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ: Ծրագիրը նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսին են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է […]

Սեւերը անցել են գործի. Ուրցաձորում քեֆ-ուրախություն է, «Իմ քայլը» պարտվեց /տեսանյութ/

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, 2018 թվականի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը: ԿԸՀ-ի տվյալներով՝ նա 911 ձայն է հավաքել:  Հիմնական մրցակիցը եղել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, որն ստացել է 744 ձայն: Իշխող «Իմ քայլը» դաշինքը նրան էր աջակցում։ Գյուղապետ դառնալու համար պայքարում էր 5 թեկնածու. […]

Կասկած չկա, որ վաղվա ձախողումների դեպքում մեղադրվելու են քաղաքացիները

Կառավարությունն իր համար արդարանալու միջոց է գտել` հռչակած տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը դնելով հասարակության վրա։ Եթե կստացվի՝ լավ, եթե ոչ` մեղավորն այլևս հայտնի է։ «Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը` հավելելով,- Եթե քաղաքացին էլի ասելու […]

Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է արդեն 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ռեժիսորը՝ նշելով. «Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։ Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու […]

Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ գնահատելով կառավարության ծրագիրն ու ներկայացնելով առաջիկա տարիների համար մի քանի անելիքներ: Դրանց թվում իր նշանակությամբ ու կարևորությամբ առանձնանում է ՀԱԿ-ի հետևյալ առաջարկությունը. «Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` […]

Լռություն է, վախ, զգուշավորություն, հանցավոր անտարբերություն, հաշտվողականություն

Նրանում, ինչում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մեղադրում էր ընդդիմախոս պագամավորներին, խմբակցության ղեկավարներին, տարիներ շարունակ, հանրահավաքներում, ցույցերի ընթացքում, լրատվամիջոցներով, ԱԺ-ում համառ ու հետևողական, նպատակաուղղված կատարել է ինքը: Գուցե մի փոքր ավելի լավ կամ վատ, ավելի սուր կամ ոչ, ավելի փաստարկված կամ հաշվարկված, ավելի զգացմունքային կամ գերզգացմունքային…Բնականաբար իրեն բնորոշ հռետորական արվեստով, հումորով ու ժեստիկուլյացիայով… Ընդորում, այդ ընթացքում ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի