26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օլիգարխները անցան հեղափոխութան ծիածանի տակով, դարձան ազնիվ աշխատավորներ: Ընդ որում ՝ առանց նարկոզի

«Ալեքս հոլդինգը» 2018-ին 25 տոկոսով պակաս հարկ է մուծել պետությանը,-հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Այսինքն, հեղափոխությունից հետո լեգենդար ախպերությունը այնքան է խորացել, որ Լֆիկ մականունով Սամվել Ալեքսանյանի հարկերը նվազել են:

Ներկայիս իշխանավորները անցյալում, երբ դեռ ընդդիմադիր էին, աղաղակում էին, թե բա՝ Լֆիկ Սամվելը պարկերով փող է տալիս Սերժ Սարգսյանին: Տեսնես հիմա՞ ում է մուծվում, այն էլ՝ 25 տոկոսով ավելի:

Հետաքրքրականն այն է, որ գերմանական թերթերի հետ զրույցում վարչապետը որպես նշանակալի ձեռքբերում նշում է օլիգարխիայի վերացումը: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը հիմա բանվոր դասակարգի ներկայացուցիչ, արդար, հալալ-զուլալ գործարար է, վրաներս խաբար չկա:

Հիշո՞ւմ եք, մանկության տարիներին այսպիսի մի խոսք կար՝ ով ծիածանի տակով անցնում է, սեռը փոխվում է, տղան դառնում է աղջիկ, աղջիկը՝ տղա: Հիմա մեր օլիգարխները անցան հեղափոխութան ծիածանի տակով, և դարձան ազնիվ աշխատավորներ: Ընդ որում ՝ առանց նարկոզի:

Սահմանադրությունը վերցրեց Սերժից: Ժիլետը վերցրեց Կարեն Կարապետյանից: Փողը վերցրեց Սորոսից, ծրագիրը վերցրեց Լևոնից: Սեփական ոչինչ այդպես էլ չունեցավ:
#ոչխար_պահեք

Նարե Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ