26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր օր մենք տեսնում ենք նոր ձախողում, որն ուղեկցվում է հմուտ մանիպուլյացիայով. Շարմազանով

«Փաշինյան Նիկոլը, որ եկել է իշխանության, ժողովրդին ասե՞լ է, որ կրճատումներ են լինելու: Իհարկե, ոչ: Ավելին, նա խոստումներ է տվել, թե նոր աշխատատեղեր են բացվելու, թե թռիչքային զարգացում ենք ունենալու, թե աղքատությունը կրճատվելու է, ներդրումային բում է լինելու, ներգաղթ ենք ունենալու, արտագաղթ չի լինելու, հպարտ արտաքին քաղաքականություն ենք ունենալու: Տաս ամիս անցել է եւ հիմա առանց ամաչելու բոլորովին այլ օրակարգ է ժողովրդին ներկայացվում: Ժողովրդի աչքերին էլ նայելով`խաբում են, թե այն, ինչ խոստացել ենք 100 տոկոսով արել ենք»,- Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պնդելով, թե գործարանների փակման, կրճատումների պայմաններում աղքատություն չի կրճատվելու, 5 տոկոսանոց տնտեսական աճ նախանշելով`տնտեսական թռիչքաձեւ զարգացում եւ տնտեսական հեղափոխություն չենք ունենալու, ներդրումային բում ներդրումային լուրջ ծրագրերի բացակայության պայմաններում չի լինելու:

«Այն, ինչ ժողովրդին խոստացել է հարթակի հերոս Փաշինյանը, հակառակն է արել: Կախարդական փայտիկն էլ, որ դարձյալ հայտարարեց, թե գտել է, չկա, դեռ փնտրվում է»: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ եթե իշխանությունը շանտաժով զավթած անձը նման բարձրագոչ խոստումներով չներկայանար, գուցե կառավարության ծրագիրը նորմալ համարվեր, որովհետեւ սպասելիքները կլինեին հավասարակշռված եւ չափավոր: Մինչդեռ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլ նշաձող է սահմանել եւ այսօր էլ մանիպուլացնում  է հասարակությանը, ինչպես նախկինում, երբ հայտարարում է, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն քաղաքացին է:

«Վաղը, ինչպես արդեն մի անգամ Փաշինյանը արեց, մեղքը գցելու է ժողովրդի վրա, համոզված է Էդուարդ Շարմազանովը,- ասե՞ց չէ՝ 300 000 հոգի կերակրում է 800 000 անկյալներին: Սա վտանգավոր է:

Չունենք սփյուռքի նախարարություն, չունենք գյուղատնտեսության նախարարություն, մշակույթի նախարարություն,-անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝՝ նշեց Շարմազանովը,- իրենց քաղաքական թիմի համար 2 հանձնաժողով բացելու համար բյուջեում փող կա, նախարարություն պահելու համար չկա: Սա վայրի օպտիմալացում է; Նման մոտեցումներով չի կարող կառավարման արդյունավետություն լինել»:

ՀՀԿ խոսնակը ընդգծեց, թե իր համար, որպես քաղաքական գործչի`նախեւառաջ պետության շահն է նժարին դրված, ապա քաղաքական նպատակահարմարությունը: Շարմազանովը շարունակում է պնդել` Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել: Յուրաքանչյուր օր, մեր զրուցակցի խոսքով`մենք տեսնում ենք նոր ձախողում, որն ուղեկցվում է հմուտ մանիպուլյացիայով: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ