Մեղա՜
Մեղա՜ եմ Մեծիդ Բարերարությանը, անա՛րգս, մեղա՜: Մեղա՜ եմ Ծագմանը Ճառագայթիդ, խավա՛րս, մեղա՜: Մեղա՜ եմ բոլոր Քո շնորհների անբավ երախտաց, արդարև՛, մեղա՜: Մեղա՜ եմ Սիրուդ անհուն, վերնային Գթության հանդեպ, հայտնապես մեղա՜: Մեղա՜ ոչնչից Կյանք Ստացողիդ, ստուգի՛վ, մեղա՜: Մեղա՜ գերունակ Գոգիդ Գրկանքին, անսահման մեղա՜: Մեղա՜ աննվազ Լույսիդ վայելման, նենգո՛ղս, մեղա՜: Մեղա՜ Ճաշակմանն անճառ Քո Կյանքի, բյո՛ւր անգամ […]