07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արարատ Միրզոյանին թվում է, թե հեսա մարիխուանա կաճեցնի, հերթ կկանգնեն, ինքն էլ կսկսի ծախել

«Կառավարության օրակարգում մարիխուանան օրինականացնելու հարցը կա, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Իմ երկու թոռները Հայաստանում են, իմ թոռներն ամուսնանան պլանքաշի հետ, ես դեբիլ ծոռներ ունենա՞մ։ Ծխելու են, մեր զորքը լինելու է պլանքաշների զո՞րք։ Օրինակ են բերում Ամերիկան։ Ամերիկայում տարեկան հազար մարդ է մահանում մարիխուանայից։ Բայց ԱՄՆ-ի վեջը չի, սա խայտաբղետ երկիր է։ Ամեն մեկը էստեղ ստեղծել է իր երկիրը ու ապրում է։ Պետությունը միայն ասում է՝ հարկերը մուծիր, խուլիգանություն մի արա, ինչ ուզում ես՝ ծխիր։ Բայց այստեղ ամեն ինչը օրինականացված է։

Իսկ Արարատ Միրզոյանին թվում է, թե հեսա մարիխուանա կաճեցնի, հերթ կկանգնեն, ինքն էլ կսկսի ծախել։ Այդպես չի։ Դրանով նաև գենոֆոնդն է փչանում։ Ընդամենը 2 մլն մարդ է ապրում Հայաստանում»,-1in.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը նման տեսակետ է հայտնել դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ