Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն
Հեռո՛ւ մնա հավատի ճշմարտությունը խեղաթյուրող դատարկ վեճերից, որոնք մարդկանց Աստծուց հետզհետե հեռացնելուն են ծառայում միայն: Այդպիսի խոսքերի թողած թույնը քաղցկեղի նման կրծում է մարդուն: Այդպիսի խեղաթյուրող վիճասերներ էին Հիմենեոսն ու Ֆիլետոսը, որոնք շեղվեցին ճշմարտությունից և քանդեցին շատերի հավատը՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել: Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում: […]