22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2019

Իշխանությունը առայժմ չի կարողանում բավարարել մարդկանց գերսպասումները և մամուլի ցանկացած դիտարկում իրենց նյարդայնացնում է. քաղտեխնոլոգ

«Մեդիան պատերազմ չի հայտարարել նոր իշխանություններին, մեդիան պարզապես փորձում է իր դերը կատարել, ինչը որ մինչև հիմա կատարում էր: Մեդիան ըստ էության նույն մեդիան է, որը որ աջակցում էր հեղափոխության ժամանակ, գոնե մի մասը նույնն է: Ես կարծում եմ հիմա իշխանությունների նկատմամբ «քաղաքական կառանտինի» ժամանակաշրջանն ավարտվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ […]

Այդ կայանատեղիները Տարոն Մարգարյանն է տրամադրել, դուք դեռ ոչ մի բան չեք արել. տաքսու վարորդ /տեսանյութ/

Տաքսու վարորդներն այսօր իրենց դժգոհություններն են ներկայացրել գործող իշխանություններից: Նրանք նշել են, թե նորընտիր քաղաքապետը կայանատեղիներ չի տրամադրում իրենց, իսկ ոստիկանապետ Վալերիյ Օիպյանը՝ տուգանում է: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին իրենք ընտրել էին, քանի որ տույժ-տուգանքները համաներելու խոստում էր տվել եւ ասել էր, թե «քաղաքացին այլեւս նախկինի նման տնից դուրս չի գալու, որ տուգանվի»:  «Քաղաքապետն ասում է, […]

Որտե՞ղ են մեր թալանված փողերը

 Հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հայատարարեց, որ մոտ օրերս բացահայտվելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն դեպքը: Խոսքը Արամ Հարությունյանի մասին էր: Ամիսները անցնում են, ո՛չ գործի բացահայտում կա, ո՛չ էլ փողերը կան: Էս մեր դուխով ժողովուրդն էլ միամտաբար, տունը նստած սպասում է, թե երբ են թալանած փողերը հետ բերում: Նիկո՛լ ջան, […]

Որքա՞ն է մեր ու Աստուծո միջև հեռավորությունը /տեսանյութ/

Մեր ու Աստուծո միջև հեռավորությունը մեր եսասիրությունն է՝ մեր էգոիզմը: Ինչքան քչացնենք մեր եսասիրությունը այնքան Աստծուն մոտ կլինենք: Ինչքան մեծանա մեր եսասիրությունը այնքան Աստծուց հեռու կլինենք: Երբ որ ասում եմ եսասիրություն, ի նկատի ունեմ այն բոլոր բաները, որ գալիս են սեփական անձը մեծարելու հետ: Այս մասին է այօրվա ձայնագրությունը:

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնում Արմեն Աշոտյանին /տեսանյութ/

Նոր իշխանավորների շարքերում կան անձինք, ովքեր «մերժված» նախկինների խորհրդի կարիքն ունեն: Մինչ իրենց բոսը՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբեր միջազգային ամբիոններում բողոքել նախկին «ավտորիտար» իշխանություններից, որոնց «բռնապետության» արդյունքում ինքը վարչապետի աթոռին հայտնվեց, պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը սթափության առաջամարտիկ է դառնում: Պարզվում է Հայրապետյանը հանդիպել է 6-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն […]

Անկախ ալիևների, մամեդյարովների ու որոշների ցանկությունից /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ 26 տարի առաջ,1993թի փետրվարի 5ին,Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան որոշ շրջաններ։ Սկսվեց արցախյան ուժերի հաղթական հակագրոհը։Պատմական հայկական հողերն ազատագրվեցին։ Այդ վճռական շրջանում Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարը և հրամանատարը Սերժ Սարգսյանն էր։ Վարձքդ ի կատար,պարոն Նախագահ։ Հ.Գ. Անկախ ալիևների, մամեդյարովների […]

Դադարեցվեցին Բեռլին-Երեւան ուղիղ չվերթները

Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: Այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջում: «Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի