ՀՔԾ-ն հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ երեկ շրջանառվում էին լուրեր, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: