06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժամանակավորապես կասեցնում ենք բողոքի գործողությունները՝ հաշվի առնելով համաներում հայտարարելու քայլը. Արամ Ավետիսյան

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ. անսալով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի այսօր բանտից մեզ ուղղված հերթական ասպետական հորդորին, այն է` ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակն առավել չսրելու համար ձեռնպահ մնալ իր ազատության համար որևէ հանրային բողոքի միջոցառում իրականացնելուց, և հաշվի առնելով մեր երկրորդ պահանջի` համապարփակ համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը (կառավարությունը մշակել և Ազգային ժողով է ներկայացրել համաներման վերաբերյալ օրինագիծ), մենք ժամանակավորապես կասեցնում ենք մեր բողոքի գործողությունները, ակնկալելով, որ իշխանությունները ճգնաժամը հանգուցալուծելուն պես, վերջապես քաղաքական կամք կդրսևորեն և կիրականացնեն օր առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց ցավալիորեն արժեզրկվող խոստումը:

Մենք հետևողական ենք լինելու մեր պայքարում և ցանկացած պահի պատրաստ ենք վերսկսելու մեր գործողությունները, որոնց մասին անպայման տեղյակ կպահենք հանրությանը:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին և նրանց կուսակիցներին այսօր մեզ սատարելու և մեր միջոցառմանը մասնակցելու համար: Մեր պայքարն արդար է, մենք` խաղաղ, բայց վճռական:

Նախաձեռնության համակարգող` Արամ Ավետիսյան 
07.10.2018

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ