Արդարներն ուրախ կլինեն այդժամ և պիտի ցնծան
Պիտի հառնի՛ Աստված և Նրա բոլոր թշնամիները լինեն ցաքուցի՛ր, ատելիները Նրան դեմ կեցած ու հակառակող, պիտի սարսափած վա՛զ տան ու փախչե՛ն երկրի երեսով: Եվ ինչպես ծո՛ւխն է ցնդում- վերանում, այդպե՛ս էլ պիտի վերանա՜ն նրանք, որպես որ հրի՛ն հանդիպած մոմն է հալվում- վերանում. մեղավորները այդպե՛ս պիտ կորչեն Աստծո առջևից: Արդարներն ուրախ կլինեն այդժամ և պիտի ցնծա՜ն Տիրոջ […]