23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա մշակված սցենար է. ինչպես օրենքով պաշտպանել այլասերումը

Հայաստանում հայտարարված սիրո և հանդուրժողականության հեղափոխության ֆոնին մեր երկրում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում սեռական փոքրամասնությունները, որոնք հայտարարեցին, որ էական մասնակցություն են ունեցել այս հեղափոխությանը եւ նոր իշխանություններից ակնկալում են, որպեսզի սիրո ալիքը տարածվի նաեւ իրենց վրա: Այս խմբերի իրավունքները պաշտպանող կազմակերպություններ ու անհատներ դիմել են նոր իշխանություններին, որպեսզի ԼԳԲՏ անձանց առավել շատ ազատություններ տրվեն:

Բացի այդ, նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը:

Այս լուրը, որքան էլ հանրային միտքը քաղաքականացված է,  բուռն բացասական արձագանք գտավ: Մեր հասարակությունը չի ընդունում այլասերումն ու չի խրախուսում նրանց իրավունքների պաշտպանությունը, առավեւեւս այլասերող բարքերի քարոզչությունը մեր երկրում: 

Չուշացավ նաև Հայաստանյան  առաքելական սուրբ եկեղեցու արձագանքը:  Հայ եկեղեցու դիրքորոշումը հստակ է՝ եկեղեցին դեմ է այլասերության տարածմանը մեր երկրում և վերջինս մի շարք  ՀԿ-ների հետ ձեռնամուխ է լինելու՝  կանխելու այդ միջոցառման անցկացումը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում թեմային անդրադառնալով՝ նշեց, որ կատարվելիքը առաջին հերթին զարմանք է առաջացնում. « Բայց մենք պետք է պատկերացնենք նաև, որ  Հայաստանում  ԼԳԲՏ համայնք հիմնելը և դրա հրապարակային գործունեություն ծավալելը կոնկրետ պատճառներ ունի: Նրանք այս կերպ փորձում են կեղեքել մեր երկրի հասարակությունը»:

Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնողները այդ դասի իրական անդամները  չեն, այլ այն միջազգային համարվող իրավապաշտպանները, որոնք խնդիրը անընդհատ սրում են և բերում են սադրիչ գործողությունների, որի արդյունքը պետք է լինի Հայաստանում ևս մեկ համայնքի ձևավորումը և օտարումը հասարակության ներքին շերտերի միջև.«Ըստ էության նրանք սրանով լուծում են հասարակության ատոմիզացիայի խնդիրը»,-ասաց նա:

Վերջինս նկատեց՝ այս ամենն, իհարկե, ընթանում է այլ հորինված  կարգախոսների ներքո, որոնցից են օրինակ՝ արժանապատվության երթը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոչերը և այլն:

Այն, որ միասեռականությունը և միասեռականները միշտ էլ եղել են, աստվածաբանը նորություն չի համարում, բայց և շեշտում է. «Թեև նրանք եղել են, բայց նրանց ոչ ոք չի նեղացնում և գոյություն չունեն այն կոնֆլիկտները, որ պետք է գնան և նրանց ճնշեն, կամ ծեծեն: Հիմա այդ կոնֆլիկտները արհեստականորեն ստեղծվում են, որպեսզի դրանց հաջորդեն օրենսդրական նախաձեռնությունները»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանրահավաք՝ ընդդեմ ԼԳԲՏ-ների քարոզչության: Հանրահավաքի մասնակիցները այս հորդորով նամակ  հանձնեցին ՀՀ վարչապետին, որի պատասխանը դեռևս չի ստացվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ