07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Քանի անգամ է Ադրբեջանի զինուժը կրակոց արձակել. Արցախի Պն

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի  15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի քաղտեխնոլագ Կարեն Քոչարյանը:  ԹԵՄԱ՝  հոկտեմբերի 16-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր հրաժարականը.  սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններ. ներքաղաքական զարգացումներ:  

Դա քաղաքական ռասիզմ է. Փաշինյանը հինը ժխտելու մասին

Մենք չպետք է առաջնորդվենք հինը կամ նախկինում որեւէ ներգրավվածություն ունեցած մարդկանց մերժելու մոտեցմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես դա անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը: Երեւանի ավագանու ընտրությունները համապետական իմաստով շատ կարեւոր նշանակություն ունեցան, որովհետեւ, […]

Ծառուկյանը քաղաքականության հաշվին չի ապրում․ Գագիկ Ծառուկյան

Այսօր լրագրողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են՝ արդյոք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չկատարվելու դեպքում մասնակցելո՞ւ են ԱԺ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ: «Ինչո՞ւ չպետք է մասնակցեմ աղջիկ ջան, այնպիսի հարցեր եք տալիս»,- պատասխանել է Գ. Ծառուկյանը: Հիշեցնենք, որ բարեփոխված Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը երեկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Այն քննարկվելու […]

Պարզունակ սադրանք է տեղի ունեցել «Ադեկվադ» կոչված խմբի կողմից. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ստուգումներ են իրականացնում քրեակատորաղական ծառայությունում և «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում։ «Ընթացքում ճգնաժամային իրավիճակներ եղան, Ուրցաձոր և Անի համայնքներ գնացինք։ Նաև ՋՕ-երում ենք ստուգումներ իրականացնում», – ասաց Սանասարյանը։ Նախօրեին նա գնացել էր Մարալիկ համայնք, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել մարալիկցիների և «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանի […]

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի, «Bloomberg»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է ապագային, Քոչարյանն ասել է. «Ինչպես իրավիճակը կզարգանա։ Դա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության […]

Ո՞վ է Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը. բացահայտում

Eurasianet.org  հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին՝ նշելով, որ նա պարտքեր և խնդիրներ ունի ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ։ Ըստ այդմ, Արսեն Գասպարյանը ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ շատ զգայում հարաբերությունների կարգագորման գործում՝ նրան բնորոշելով որպես արտասահմանում մեծ պարտքեր ունեցող և սիգարի արտադրությամբ զբաղվող գործարար։ Հոդվածագիրը […]

Հուզմունքս մեծ է. ես մեկ առ մեկ հիշում եմ բոլոր հայտարարությունները. Հայկ Մարության

Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս՝ հսկայական. ես կանգնած եմ ասյտեղ, որովհետեւ այդպես է որոշել մեր ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, մասնավորապես, ասել է. «Այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը Հայաստանի քաղաքցիները վաստակել են իրենց կատարած թավշյա  հեղափոխության շնորհիվ: Այս ընտրությունների ժամանակ Երեւանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի