26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն […]

Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

«Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Արդեն եղել է քննարկում, խմբակցության նիստ, բայց որոշման մասին կհայտարարենք ավելի ուշ»,-ասաց Նազարյանը: Խմբակցությունն իր որոշման մասին կհայտարարի այսօր մինչ ժամը 18:00:  

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը։  Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի 22-ին տապալվեց՝  բավարար ձայներ չստանալով։   […]

ՀՀ քաղաքացիները ամեն օր տուգանվում են /տեսանյութ/

 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքով ոտնահարվում են  ՀՀ քաղաքացիների շահերը:  Անդրադառնալով իրավիճակի առաջացման նախապատմությանը Միսակյանն ասաց, որ 2018 թ.-ի հունվարի 11-ին  նախորդ Կառավարությունը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ընդունել է մի որոշում, ըստ որի, 2018 թ.-ի ապրլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը […]

Եղանակային նոր կանխատեսումներ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց Ձորիում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը […]

Երեւանը երեք նոր թաղապետ ունի

Այսօրվանից Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի, Թելման Թադևոսյանը` Նուբարաշեն, Վիկտոր Մնացականյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Աբրահամյանը Էդգար Մկրտչյանին փոխարինելու է Դավիթ Գրիգորյանին, Թադևոսյանը փոխարինելու է Արթուր Կիրակոսյանին, Մնացականյանը փոխարինելու է Արա Սադոյանին։  

Պարոն Փաշինյան, Դուք այդ իրավունքը չունեք

Ժողովուրդը չի հաղթել ոչ երեկ, ոչ այսօր եւ ոչ էլ վաղը։ Հաղթել եք դուք պարոն Փաշինյան։ Իսկ, եթե ցանկանում եք, որ իսկապես հավատանք , որ ժողովուրդն է հաղթել ուրեմն հաշվի առեք ժողովրդի կարծիքը, այն է վերանայեք ձեր խեղաթյուրված կադրային քաղաքականությունը եւ երբեմն պաշտոններ շռայլելուց համաձայնեցրեք ձեր որոշումները ժողովրդի հետ։ Դա կլինի իրական ժողովրդական հաղթանակ։ Ժողովուրդը […]

Ամեն ինչ նորից կրկնվում է՝ նույն սցենարով

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի: Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր: Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի