21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ

Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անգնահատելի վաստակը մեր ժողովրդի կյանքում ու նրա բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, ի նկատի ունենալով, որ Շառլ Ազնավուրը կրում է բարձրագույն՝ ՀՀ ազգային հերոսի կոչումը, առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ, ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: 

Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը: «Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, ով ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա […]

Ներվերս դողում ա, արդեն չեմ ուզում գամ ստեղ. բողոքի ցույց Արարատյան մաքսատանը. 168. am

Արարատյան մաքսատան մոտ ավտոմեքենաների հերթը մի քանի կիլոմետր է ձգվում։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի մաքսազերծումն օրեր է տևում։ Օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում մաքսազերծում «չհաջողացնելու» դեպքում մարդիկ ստիպված են լինում մեքենան հանձնել մաքսային պահպանության և դրա համար էլ օրավարձ վճարել։ Հրաչ Հայրապետյանը, արդեն 4-րդ օրն է, սպասում է, բայց անգամ չգիտի, թե իրեն երբ բախտ կվիճակվի մաքսազերծել […]

Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները պետք է վերածել կոնկրետ գործողությունների. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիթ Էրքալփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից: Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության մասին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է […]

Արցախում զինվոր է մահացել

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք. Շարմազանով

Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում համոզմամբ այսօր փաստացի ԱԺ-ն մնացել է միակ քաղաքական մարմինը, որը կարող է քիչ թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը մեր երկրում: «Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ ասել է, որ […]

Էյֆորիան կարող է 2 տարուց էլ չանցնել, հիմա ի՞նչ, 2 տարի ընտրություն չպե՞տք է անենք. Մարուքյան

Բացառում եմ, որ արտահերթ ընտրությունների պարագայում միակուսակցական խորհրդարան ունենանք, որովհետեւ Սահմանադրությունն այդ հարցը կարգավորել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակոտ, որ էյֆորիկ այս ֆոնի պարագայում ընտրություններում կարող է ձեւավորվել միակուսակցական խորհրդարան: «Կարող ենք ունենալ մեկ ուժի հեգեմոնիա, բայց ես չէի […]

Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Մակրոնը՝ Ազնավուրի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Մակրոնը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել: «Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը:

«Մահացել է Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան». միջազգային լրատվամիջոցների արձագանքը՝ Ազնավուրի մահվանը

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նշել է, որ մահացել է «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան»՝ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, որն աշխարհին հայտնի էր որպես Շառլ Ազնավուր: Մինչդեռ BBC-ն գրում է, որ «Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում ծնված Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 180 մլն ձայնասկավառակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի