Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/
Քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մտահոգ է ներքաղաքական իրավիճակով, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ: Երկրի առաջին դեմքի կողմից ժողովրդին սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ներհասարակական անտագոնիզմի տանելու ճանապարհ: Սա, ըստ Հակոբյանի` քաղաքական դալտոնիզմ է: Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին: