29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Ուրիշ Հայաստան՝ «Մերժիր բոլորին»

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ […]

Հայաստանում այսօր պետական մակարդակով հալածվում են նրանք, ովքեր դեմ են ԼԳԲՏ-ին

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ  Արման Բոշյանը համոզված է «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամների գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը քաղաքական հետապնդում է: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման […]

Օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը

Հարգելի բարեկամներ,  տեղեկացնում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության եմ դնելու ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այս նախագծերը նախատեսում են. 1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի […]

Ոստիկանապետի ուղերձը /տեսանյութ/

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ: Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական […]

Իրավիճակը սահմանին մտահոգիչ է. այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը

«Սահմանին իրավիճակը  բավականին լարված է, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ հայկական պետությունների ողջ սահմանի երկայնքով կրակոցներ են լինում, ընդ որում, ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն ռազմական դիրքերի եւ զինվորականների ուղղությամբ: Սրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք միմյանց ուղղված սպառնալիքների եւ հայտարարությունների ֆոնի բարձրացում եւ Երեւանից եւ Բաքվից, հետեւաբար, այս ամենի արդյունքը […]

Խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես. Արփինե Հովհաննիսյանի 4 կետերը ԱԳՆ-ին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։ Հովհաննիսյանը գրել է․ «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին. Հարգելի պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը […]

Մշուշոտ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկապես չեմ հեգնում, բայց, եթե վարչապետը, ՀՀ որևէ օրենքով լիազորված չլինելով հանձնարարականներ տալ ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին, բայց տալիս է՝ այն էլ՝ մարդկանց գետնին փռելու և պատերին խփելու վերաբերյալ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունների օրը նույն պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով […]

ՀՀԿ-ն էլ չի փրկի

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են, այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։ Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։ Իր կողմից մոլորեցված մարդկանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված