23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2018

Կանխվել է ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:  

Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում

2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%): 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 ընտրող (11.19%): 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 848 հազար […]

Էս պայմանն առաջարկել է ինքը. Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է

Երևանում ընտրողների թիվը 850 հազար է։ Եթե վաղը ՔՊ-ն չի ստանում 425 հազար քվե, զնաչիտ հեղափոխությունը նիխտ ադաբրյամս։ Գուցե ընկերներս հղում տան ընտրողների մի մասի բացակայության փաստին։ Դեմ չեմ։ Այլ մեթոդ առաջարկեմ. եթե չլինի 65 տոկոս մասնակցություն, 65 տոկոս կողմ ձայնով, այն է՝ 425 հազարկողմ, ՔՊ-ն, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի մանդատի հարցը տապալված է։ Էս […]

Ալիեւն ընկավ իր լարած թակարդը

Իլհամ Ալիևն իր թվիթերյան էջում երեկ գրառում է կատարել և հայտնվել հիմար իրավիճակում: Ադրբեջանի նախագահը մասնավորապես գրել է, որ միջազգային դիտորդների դրական գնահատականը Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների վերաբերյալ պետք է ուսումնասիրվի: Երևանի ավագանու ըտրություններն այսօր են մեկնարկել ու դժվար է ասել, թե ինչ է նկատի ունեցել Ալիևը, համենայն դեպս, հայ օգտատերերը մի լավ կատակել […]

«Իմ քայլը» դաշինքից համատարած պիցցաներ են տանում տեղամասեր

«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք  6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր ենք ստանում, որ դա համատարած է։

Պարտադրվում է լուսանկարել քվեարկած քվեաթերթիկը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկից հետո, առավոտյան ժամը 8.00-ից 12-ն ընկած հատվածում Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 10 տեղեկություն։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Դեպքերից 1-ը վերաբերել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն, 1-ը աևլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը ընտրացուցակների անճշտություններին, 5-ը ընտրողների կուտակումներին։

Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն

Մինչեւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկը, ժամը 8.00-ն, ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն, 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալուն, բարեգործական արգելքի խախտմանը, ընտրողների ազատ կամքի սահմանափակմանը։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Նրա խոսքով, դեպքերից 17-ը վերաբերել են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը […]

Որոշ շտաբներում եղել են ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք ստացել են քաղաքացիներից, ինչը փոխանցել են իրավապահներին: Ահազանգողը չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով: «Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի