13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Որոշ շտաբներում եղել են ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք ստացել են քաղաքացիներից, ինչը փոխանցել են իրավապահներին: Ահազանգողը չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով:

«Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն չի ունենա,  իսկ «Ժառանգությունն» այդ ցուցակներին հասանելիություն, վստահաբար ասում եմ, չունի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը խուսափում է գնահատականներ տալ,  բայց ասում է՝ հավասար պայմաններ  պետք է լինեն բոլոր ուժերի համար:

Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմնակից են, որպեսզի ընտրությունները որքան հնարավոր է՝ շուտ լինեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ