23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2018

Սեպտեմբերի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամներ Լիա Ավետիսյանը և Արման Բոշյանը: ԹԵՄԱ՝ ի պաշտպանություն «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներին. գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը իրավունքի ոտնահարում.վտանգներն ու հետևանքները: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյան, «Բռավո» տաքսի […]

Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը Հայաստանի արտաքին քաղաքականությունից կարևոր են. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ […]

Դա պարզապես երեսպաշտություն է. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ  Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը՝ համարելով այդ հրավերը կեղծավորություն.« Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ […]

Ապօրինի ձայնագրությամբ փաստվում է դատարանի նկատմամբ միջամտության հնարավորությունը. Գեւորգ Կոստանյան

Ես կարող եմ արձանագրել՝ դատական իշխանության անկախության երաշխավորումը միշտ եղել՝ սրանից 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ  հիմա էլ եւ ես բազմիցս եւ որպես գլխավոր դատախազ եւ որպես ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ , այդ մասին խոսել եմ հրապարակային, որ մենք դատավորների անկախությանը եւ ճնշում գործադրելը բացառելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,-այսօր խորհրդարանում ԱԺ քննիչ […]

Գուցե մտածում են՝ մարդկանց վրա բռնություն կիրառելու դեպքում այդ մարդիկ ցուցմունք կտան. Հ. Նահապետյան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաեւ հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում: Նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, […]

Երևանի ավագանու քարոզարշավը անցնում է ագրեսիվ մթնոլորտում. հոգեբան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գնահատելով վերջին օրերին ացկացվող ավագանու ըտնրությունների քարոզարշավը և հետևելով ելույթներին «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ քաղաքական երեք ուժ կա, որ ունեն շանսեր հաղթելու ավագանու ընտրություններում, ըստ սոցիոլոգի այդ ուժերն են՝ «Իմ քայլը», «Լույս» դաշինքները և ԲՀԿ-ն: Ադիբեկյանը փաստեց՝ կանայք ավելի քիչ ձայն են տալիս կին թեկնածուներին, այդ պատճառով էլ կին քաղաքապետ […]

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով հնարավոր է միջազգային փորձագետներ հրավիրվեն /տեսանյութ/

ԱԺ քննիչն հանձնաժողովի անդրանիկ նիստն աշխատակարգային էր: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել  հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմների, նախագահի տեղակալի թեկնածուի շուրջ: Կոստանյանը նաեւ առաջարկեց ներկայացնել, թե որ մարմիններից ինչ փաստաթղթեր կարող են պահանջվել եւ արդյոք անհրաժեշտություն կա ներգրավելու միջազգային փորձագետների: « Քանի որ սա քննիչ հանձնաժողովի եւ […]

Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ այրվում է. երկրորդ նախագահի հարցազրույցը «Коммерсант»-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում: «Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել… Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի […]

Պուտինի զանգը լուրջ աջակցություն է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում:   «Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը», – ասել է Քոչարյանը՝ «Коммерсант»-ին տված հարցազրույցում:   Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Ռ.Քոչարյանը դարձել է 64 տարեկան: Հայաստանի նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի