23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2018

Հայաստանը ստիպված կլինի պահպանել իր կախվածությունը Մոսկվայից

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություններ է ստեղծել իրական տնտեսական և քաղաքական առաջընթացի համար: Այս մասին գրում է Washington Times պարբերականը՝ նկատելով, որ առաջնընթացն ինչ-որ չափով տեղի է ունեցել, քանի որ երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չունի»: Անդրադառնալով Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հավատարիմ մնալու […]

ԲՀԿ–ի ավագանու թեկնածուին «ասֆալտին են փռել». Պետրոս Ղազարյան

Երեւանի ավագանու ընտրություններին մասկացող ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 7-րդ համարին երեկ դիմակով անձինք «փռել են ասֆալտին»։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության ցուցակի 3-րդ համարը ներկայացնող, լրագրող Պետրոս Ղազարյանը։ «Ոչինչ, այդ թվում՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպետք է ստվերի մեր ընտրությունները։ Մենք դրանում քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, սակայն […]

Սա է բազմաֆիգուր միջազգային կոնֆիգուրացիաների եւ զոնդաժի միակ մեսիջը

«Լը մոնդը»  ԱԱԾ-ՀՔԾ պետերի ձայնագրությունը հրապարակում է այն օրը, երբ Փարիզում Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպման է․․․ -Հ․Գ․ -Բացատրե՞մ, թե ինքնին հասկանալի է նշանների լեզուն․ -Ընդորում, չէի ուզում ասել, բայց եւ Եվրոնյուզի «սխալը» ԱԱԾ պետի դերում Գալուստ Սահակյանին «շփոթելը» -Պարոնայք, նունպես պատահական չէր․ -Նրանք ցանկացել էի ասել․ -Որ հայաստանյան անվտանգության համակարգը․․․ -Գալուստ Գրիգորիչի նման վիճակում է […]

Նախարարի պաշտոն թե՞ քաղաքապետի. Արտակ Զեյնալյանի պատասխանը

Երևանը պետք է լինի ողջ Հայաստանի մայրաքաղաքը, նպաստի մարզերի հավասարաչափ զարգացմանը, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ ապրելու ձգտումով չգան Երևան ու չպաշարեն Երևանը՝ այն դարձնելով ավելի անհարմարավետ:  Այս մասին «Ազատության» եթերում ասաց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը: «Երևանը չպետք է դառնա իր պոպուլյարության զոհը: Հավասարապես պետք է զարգանան մարզերն ու համայնքները: Ես պատրաստ եմ […]

Նույնիսկ այնքան ապացույց չունեն, որ մեղադրանք առաջադրեն. Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՔԾ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե զինվորները որպես վարձկան են օգտագործվել 2008 թվականին։ «Մի կողմից պարզունակ մեխանիզմ է, մյուս կողմից՝ գործող։ Ներկայացնում են մատյան, ասում են՝ այստեղ զինվորները որպես վարձկան են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել։ Ես տեսել եմ այդ մատյանի մի էջը, […]

Սուրբ խաչի տոնին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային

Սեպտեմբերի 17-ին՝ Սուրբ խաչի տոնին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, քանի որ այսօր կառավարությունը՝ ոչ աշխատանքային լինելու մասին որոշում չկայացրեց: Հիշեցնենք, որ նախկինում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը՝ մեռելոցները, աշխատանքային չեն, սակայն հետագայում որոշում կայացվեց այնպես անել, որ յուրաքանչյուր տաղավար տոնից առաջ որոշում կայացնել՝ աշախտանքային լինելու կամ չլինելու մասին: Նշենք, որ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար […]

Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում. պաշտպանների հայտարարությունը

Քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իրենց տեսակետը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ։ Հայկ Ալումյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ […]

Արարատ Զուրաբյանը մեծ դժգոհություններ ունի ներկայիս իշխանությունից

Ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությանը, նրա կողմից սև և սպիտակ ճակատների բաժանմանը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում «Մարտի 1»-ի գործի շրջանառությանը: «Եթե չափորոշիչներով […]

Ես ինձ թույլ չեմ տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն թույլ չի տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը: «Ես  կարծում եմ, որ այդ խոսակցությունը հասու չէ ինձ և ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտաբերել են նման բան, բայց իր համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի